Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/117

Այս էջը սրբագրված է

— Գիտե՞ս, որքան անգամ տարվեցավ Համազասպը,- քսան հարվածների մեջ՝ հինգ անգամ։

— Իսկ դու պարծենկո՛տ, քանի՞ անգամ,— հարցրեց Սահակը, նրա երկու ճարպիկ ձեռքերը առնելով յուր ափերի մեջ։

— Ես մեկ անգամ։

— Իմ ձեռքը այսօր դողում է,— արդարացրեց իրան Համազասպը։

Այդ գանգրահեր, վառվռուն աչքերով պատանին Սահակի տպագա փեսան էր, նրա գեղեցիկ Սահականույշի ամուսնացուն։ Ինքը Մամիկոնյան մորից ծնված լինելով, յուր դստերը նույնպես հարսնախոսել էր Մամիկոնյաններին, և նույն տանը, որտեղից դուրս էր եկել յուր մայրը։ Մերձ ամուսնությունները այդ ժամանակ սովորական էին Հայաստանում, մանավանդ բարձր շրջաններում։ Սովորական էր նույնպես, ոչ միայն անչափահաս հասակում նշան դնել ամուսնացուներին, այլ օրորոցի մեջ, և մինչև անգամ դեռ չծնված։

— Հիմա գնացեք, նորից փորձեցեք ձեր բախտը,— ասաց նրանց Սահակը։

Երկու պատանիները խլեցին իրանց աղեղները և կրկին վազեցին դեպի բարձր ձողի գլխին դրած գնդակը։

Արևն արդեն սկսել էր թեքվել դեպի յուր երեկոյան մուտքը։ նրա վերջին ճառագայթները, խաղալով շատրվանից բարձրացած ձյունի պես սպիտակ ջրային փոշիների հետ, շողշողում էին ծիածանի վառ գույներով։ Այդ գույները լուսավորում էին հինավուրց ամրոցի մռայլ ճակատը, որ նայում էր դեպի պարտեզը։

Մուշեղը վեր կացավ։

— Գնանք,— ասաց նա, դառնալով դեպի Սահակը և Մեսրոպը,— խոսելու շատ բան ունենք․․․

նրանք դիմեցին դեպի Մուշեղի բնակարանը, որի լուսամուտները փայլում էին այդ րոպեում ծիածանի գույներով։

Վերադառնալով յուր սենյակը, Սամվելը չգիտեր, թե ինչ աներ։ Ձանազան մտածություններ ամբոխված էին նրա գլխում։ Զանազան մթին խորհուրդներ խռովում էին նրան։ Այդ ալեկոծության մեջ տատանվում էր նա, դժվարանալով որոշել, թե նախ որի՝ց պետք էր սկսել կամ ո՞րը թողնել։

Մի քանի անգամ անցավ նա սենյակի միջով, հետո մտավ քնարանը, պառկեց մահճակալի վրա։ Աշխատում էր քնել, որ