Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/123

Այս էջը հաստատված է

հետո։— Այդ տան մեջ դու էիր իմ մխիթարությունը: Ամենքը երկրպագում էին ինձ, բայց սրտով ատում էին։ Երկրպագում էին, որովհետև ես արյաց մեծ թագավորի քույրն էի։ Ատում էին, որովհետև ես պարսիկ էի, հեթանոս էի, մի քրիստոնյա ընտանիքի մեջ ընկած։ Ես իմ ոսկեղեն և գոհարեղեն շրջապատի մեջ խեղդվում էի, որպես մի մռայլ գերեզմանի մեջ։ Բայց դու, միայն դո՛ւ, ազնիվ Աամվել, քաղցրացնում էիր իմ կյանքի դառնությունը և փարատում էիր դժբախտ օտարուհու տխրությունները։ Եթե դու չլինեիր, ես վաղուց թողած կլինեի այդ տունը և գնացած կլինեի իմ հայրենիքը։ Այժմ լսի՛ր, սիրելի Աամվել, թե ինչո՛ւ եկա քեզ մոտ, այդպես գիշերով, այդպես տարաժամ։

Շփոթված երիտասարդը, որ դեռևս ապշության մեջ էր գտնվում, գլուխը վեր բարձրացրեց և նայեց զգացված կնոջ բոցավառ աչքերի մեջ։ Նա բռնեց Սամվելի ձեռքը, ասելով.

— Իմ կրոնը ուսուցել է ինձ՝ բարությունը բարությամբ վճարել, առաքինությունը առաքինությամբ։ Դու միշտ բարի ես եղել դեպի ինձ, սիրելի Աամվել։ Ես եկա պարտքս վճարելու։ Քո կյանքը վտանգի մեջ է... Վտանգի մեջ է և այն էակի կյանքը, որին դու սիրում ես...

— Այդ ի՞նչ ես ասում... ի՞նչ վտանգ...— բացականչեց երիտասարդը զայրացած ձայնով։— Նա վտանգի մե՞ջ է... ասա՛, Որմիզդուխտ... ես հենց այս րոպեում պատրաստ եմ ինձ կրակի և արյան մեջ նետել և ազատել նրան... Ասա՛, ի՞նչ վտանգ...

Նա վեր թռավ բազմոցի վրայից, կանգնեց տիկնոջ առջև, անդադար կրկնելով վերջին հարցմունքը։

— Հանգստացի՛ր Աամվել,— ասաց տիկինը մեղմությամբ,— և նստի՛ր քո տեղը։ Վտանգը դեռևս այնքան մոտ չէ, որի համար հարկավոր լիներ շտապել։ Վտանգը հասնելու վրա է։ Նստի՛ր, ես բոլորը կպատմեմ քեզ։

Աամվելը նստեց, աղաչելով.

— Ի սեր աստուծո, մի՛ տանջիր ինձ, ինչ որ ասելու ես, շուտ ասա։

Բարեսիրտ տիկինը, չկամենալով միանգամից հարվածել երիտասարդի զգայուն սիրտը, բավական հեռվից սկսեց յուր հաղորդելու նոր տեղեկությունները։

— Դու,— ասաց նա,— այսօր քո մոր ներկայությամբ պատմեցիր ինձ իմ ամուսնի և Մերուժան Արծրունու վերադարձը Տիզբոնից, պատմեցիր և նրանց հետ պարսից երկու զորապետների