Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/160

Այս էջը սրբագրված է

պարսից թագավորի մեծամեծ զորապետները, պետը է երևալ բանակի մեջ, պետք է ցույց տալ իրան։ Այնտեղ հավաքվելու են բոլոր նախարարների որդիները։ Ես ո՞ւմից եմ պակաս թե իմ նետ նետելով և թե իմ նիզակ շարժելով...»։ Մի խոսքով, էլ բան չմնաց, որ շասացի։ Դու գիտես, որ մայրերը փառասեր են լինում, մանավանդ որդիների վերաբերությամբ։ Նա բարեհաճեց, որ ես էլ երևամ նախարարների որդիների մեջ և զարմացնեմ պարսիկներին։ Լավ չե՞մ սարքել։

Վատ չէ, — պատասխանեց Սամվելր,—թեև սուտեր շատ ես խոսել։ — Ոչ, աստված է վկա, սուտ չեմ ասել, բայց մի փոքր պարծեցել եմ, — ասաց պատանին, ավելի կարմրելով։ — Ի՞նչ պետք է անեի, մարդ ուզում է' դուրս գա, աշխարհ տեսնե, բայը դրանք, կույր աղջկա նման, հենց տանն են պահում։ Ես քո պստիկը չեմ, մի տարի էլ անցնի, բեղերս դուրս կգան... Այն ժամանակ կասեն՝ սդու մարդ ես...»։ Հիմա ինձ մարդու տեղ չեն դնում... Այս գիշեր եմ քնելու, — խոսքը փոխեց նա, — մինչև լույս չեմ քնելու։ Երբ առավոտյան տեղ եմ գնալու, գիշերը քունս չէ տանում։ Պետք է ամեն ինչ պատրաստել տամ, ամեն ինչ... Այդ շատախոս պատանին, որին առաջին անգամ տեսանք Մուշեղ իշխանի պարտեզում, Համազասպ մանուկի հետ նետաձգության փորձեր անելիս, — այդ կյանքով և կրակով լի պատանին ոչ Սակավ հարգելի պատճառներ ուներ մասնակցելու Սամվելի արշավանքին։ Թայը Սամվելին սկսեց անհանգստացնել այն միտքը՝ արդյոք այդ անփորձ և պարզամիտ մանուկը իրան չէ՞ր խանգարի... արդյոք նա մի անխուսափելի ծանրություն չէր դառնա յուր համար... Այդ տարակուսանքներն էին պատճառը, որ Սամվելը դժվարացավ պատասխանել, երբ պատանին, նրա երկու ձեռքերը առնելով յուր ափերի մեջ, մոտեցրեց յուր շրթունքներին, հարցնելով. — Բոլորի հաճությունը ստացել եմ, սիրելի Սամվել, մնում ես դու, ասա, հոժա՞ր ես, որ ես էլ գամ քեզ հետ։ Երբ Սամվելը յուր պատասխանը ուշացրեց, նա ավելացրեց, ասելով. — Եթե դու չհամաձայնվես, ես առանց քեզ էլ կգնամ... Պատանու ինքնավստահությունը/ փոքր-ինչ չափազանց էր։ Բայց Սամվելին հայտնի էր նրա Քնսանձ, անզուսպ բնավորությունը