Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/165

Այս էջը սրբագրված է

ներկայացնում էր մի-մի գավառ, որ բաժանված էր բնական սահմաններով։

Տրդատի օրերում գավառների թիվը հասնում էր 620-ի։ Իսկ Արշակ Բ-ի օրերում նրանց թիվը հասնում էր մինչև 900-ի։

Նրանցից յուրաքանչյուրը մի-մի իշխանություններ էին, որ ապրում էին իրանց տարրեր կյանքով և իրանց տարբեր սովորություններով, որքան տարբերվում էր մի գավառ մյուսից յուր տեղական պայմաններով։

Անշարժությունը, հաղորդակցության դժվարությունը, ինչպես տեսանք վերևում, ավելի ևս զարգացնում էին նրանց մեջ տեղական հատկանիշ առանձնութունները։ Երկրի անփոփոխ դրությունը պահպանում էր անփոփոխ սովորություններ։ Դրա հետևանքը լի¬ նում էր կրթության և հառաշադիմ ութ յան դանդաղկոտությունը։ Մի գավառացի մյուս գավառացու լեզուն չէր հասկանում, թեև երկուքն էլ եղբայրներ էին։

Շահերի տարբերությունը առաջ էր բերել և իշխանության տարբերություններ։ Ամեն մի գավառ յուր առանձին կառավարությունը, յուր օրենքներն և ավանդություններն ուներ։

Այդ իշխանությունները կոչվում էին նախարարություն:

Որքան գավառներ կային, այնքան և նախարարություններ կային։ Դարերի ընթացքում, զանազան քաղաքական հանգամանքների պատճառով, նրանց թիվը կամ ավելանում էր, կամ պակասում էր։

Նախարարությունների ներկայացուցիչները կոչվում էին նախարար:

Ամեն մի նախարար յուր երկրի բացարձակ տերն էր։ Նրա իշխանությունը ժառանգաբար անցնում էր սերունդից սերունդ։

Նախարարների հարաբերությունները դեպի Հայաստանի արքան ստորադասական էր։ Նրանք վճարում էին արքունի գանձարանին մի որոշյալ հարկ, պարտավորված էին որոշ թվով զորք պահել, պատերազմ ի ժամանակ օգնել թագավորին, իսկ խաղաղության ժամանակ՝ պահպանել տերության սահմանները։ Յուրաքանչյուր նախարար հսկում էր այն սահմանների վրա, որ մոտ էր յուր իշխանության երկրին։

Արտաշես Բ-ը առաջինը եղավ, որ նախարարությունների սահմանները որոշեց, գծերի վրա քարյա սյուներից նշաններ դրեց և յուրաքանչյուրի ժառանգության չափը արձանագրեց արքունի դիվանագրքերի մեջ։ Իսկ Տրդատ մեծը որոշեց նրանց պարտավությունները