Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/202

Այս էջը սրբագրված է

Հայկական տառերի գյուտից հետո արտաքսվեցան նրանք։ Բոլոր սուրբ գրքերը թարգմանվելով մայրենի լեզվով, թե եկեղեցին և թե դպրոցը դարձավ բուն ազգային և ազատվեցավ օտարազգի կղերի հոգաբարձությունից։ իսկ նրանց դավաճանությամբ հափշտակված կաթողիկոսությունը տևեց խիստ սակավ ժամանակ:

Ահա՛ այդպես, Լուսավորչի տոհմի վերջին Լուսավորիչը Սահակ Պարթևը, սկիզբը հայոց վերածնելության «Ոսկյա դարին}, որով կրկին կենդանացավ Հայաստանը, և ընկավ խավարի թագավորությունը․․․