Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/212

Այս էջը սրբագրված է

ձեռքով սերմանում էր առաքինությունը։ Ոգևորված յուր աշխարհի բարելավության բարձր գաղափարով, նա յուր կենսատու շնչով ոգի և կյանք էր բաշխում նրան։

Եղավ, որ յուր աշխարհի մի կարևոր գործի համար եկավ նա Բյուզանդիա։ Ներկայացավ Վազես կայսրին, նրա հետ բանակցելու։ Հոգեմարտ կայսրը կատաղած էր այգ ժամանակ Արիոսի մոլորություններով և սաստիկ հալածանք էր հարուցել ուղղափառ եկեղեցու դեմ։ Նա թողեց քաղաքական խնդիրը, որի մասին եկած էր մեծ քահանայապետը, և նրա հետ կրոնական վիճաբանությունների մեջ մտավ։ Համարձակ կերպով հանդիմանեց նա կայսեր մոլորությունները և նրան դեպի ուղղություն հրավիրեց։ Բարկացավ կայսրը և նրան յոթանասուն եպիսկոպոսների հետ հրամայեց աքսորել օվկիանոսի խորքերը: Ձմեռային դառնաշունչ ցրտերի ժամանակ տասնևհինգ տիվ և տասնևհինգ գիշեր լողում էր նավը և տանում էր սրբազան աքսորյալներին։ Ցուրտը փչեց, բարձրացավ մրրիկ, ծովը ալեկոծվեցավ, և նավը խորտակվեցավ։ Մի մակույկի մեջ ազատվեցավ նա յուր երկու սարկավագների հետ։ Մակույկը ձգեց նրանց այդ կղզին․․․

Որքա՜ն ամառ, որքա՜ն ձմեռ անցել էր այն օրիցայ անբնակ կղզում տանջվում էր նա․․․ հեռու սիրելի հայրենիքից, հեռու սիրելի հոտից․․․ Այժմ այն անձը, որ մի ամբողջ ազգի հոգեվոր պետն էր, որի մեծաշեն վեհարանում հարյուրավոր պաշտոնյաներ էին սպասավորում, միայնակ նստած էր անշուք քարանձավի մուտքի մոտ, ոստերից հյուսած նստարանի վրա, և լի անձկությամբ նայում էր հանգչող արեգակին։ Նրա սիրտը լցված էր խորին թախծությամբ։ Դեռևս քանի անգամ պետք է մտաներ արեգակը, դեռևս քանի՜ անգամ նա յուր կենսատու ճառագայթներով պետք է լուսավորեր աստուծո աշխարհը,- իսկ ինքը պետք է արգելված մնար այգ կղզում, հեռու այն աշխարհից, որի արեգակն էլ և պայծառությունը․․․

Քարանձավից փոքր-ինչ հեռու ծառերի խտության մեջ՝ թաքնված էր մի տաղավար. դա մի խորանաձև խրճիթ էր, ոստերիդ հյուսած և կավով ծեփած։ Այստեղ ապրում էին երկու սարկավագները, որ անբաժան մնացին իրանց վարդապետից։

Նրանք արդեն վերադարձել էին ծովեզերքից, կրակ էին վառել, ընթրիք էին պատրաստում։ Պատրաստությունների մեջ երկու էր քաղաքակրթված մարդը, որ հանգամանքներից ստիպված նախնական դրության մեջ էր ընկել։ Դրանք գիտեին, թե ի՛նչպես պետ