Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/231

Այս էջը հաստատված է

էր՝ յուր մեղքը ո՛րևէ կերպով քավել, չնայելով, որ այդ իսկ մեղքի մեջն էր նրա պաշտոնի առաքինությունը։

Մութ էր դրսում։ Բոլոր դrները փակված էին։ Պահակները, սանդարամետական 9ար ոգիների նման, ամենուրեք հսկում էին։ Երկնքի թռչունն անգամ գիշերային այդ պահուն չէր համարձակվի բերդի մոտով անցներ: Ոչ ոք չէր շարժվում, ոչ ոք չէր երևում։ Տիրում էր խորին, մահահրավեր լռություն։

Մի ծառա, լապտերը ձեռին, գնում էր աոջևից և լուսավորում էր ապառաժի քարակոփ սանդուղքները, որ տանում էին դեպի վեր, դեպի բերդի բարձրությունը: Լույս-ցերեկով անգամ այդ ոլորապտույտ սանդուղքներով գնացողը կարող էր ամեն րոպե մոլորվեր: Մի փոքրիկ սխալ, մի թեթև սայթաքումն կտաներ նրան դեպի ցած, դեպի անդունդը... Ծառայի ետևից դնում էր բանտապետը, իսկ նրա ետևից՝ նորեկ ներքինապետը։ Տխո՜ւր էր նա, որպես մի սգավոր, որին տանում էին ցույց տալու յուր սիրելու անհայտ գերեզմանը։ Ինչպե՜ս պետք է տեսներ նրան, ինչպե՜ս պետք է հանդիպեր նրան։ Արդյոք նա կունենա՜ր այնքան ուժ, այնքան սրտի զորություն, որ կարողանար զսպել յուր հոգու ամենադառն զգացմունքները։

Նրանք կանգ առին մեզ ծանոթ նկուղի դռան հանդեպ։

— Այստեղ է... ներքինապետ տե՛ր, — ասաց բանտապետը, դուռը ցույց տալով։

— Բաց արա՛, — հրամայեց նորեկը։ — Բայց ես կխնդրեի քեզանից՝ ինձ միայնակ թողնել իմ թագավորի մոտ։

Բանտապետի դեմքի վրա դարձյալ երևացին անվճռականության նշաններ։ Նորեկը նկատեց այդ և հանգստացնելով նրան, ասաց.

— Դու կարող ես ապահով լինել, որ դրանից քեզ ոչինչ չարիք չի ծագի։

— Թո՛ղ տեր ներքինապետի կամքը կատարված լինի, — պատասխանեց բանտապետը բռնի հոժարությամբ։ — Բայց թո՛ղ ներե ինձ տեր ներքինապետը ասել, երբ նա ցանկություն ունի յուր թագավորի հետ միայնակ լինել, ես ստիպված կլինեմ դուռը փակել նրա ետևից։ — Կարող ես։ Բայց ես պետք է վեր առնեմ ինձ հետ այդ լապտերը, անտարակույս, այնտեղ լույս չպիտի լինի։

Բանտապետը ջոկեց յուր գոտիից քարշ ընկած բանալիների