Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/251

Այս էջը սրբագրված է

ցին, նրա սիրտը սկսեց սաստիկ բաբախեր Այդ հարցի պատաս¬ խան իցն էր կախված նրա սրտի թե՛ հանգստությունը, և թե' նրա իսպառ խորտակում ը։ Նա հարցնում էր գեղեցիկ Աշխենի մ ասին, որին նվիրված էր յուր հոգու րոլոր էությամբ, որին պաշտում էր յուր սիրո բոլոր ջերմությամբ։ Մալխասը նկատեց երիտասարդի խռվությունր, շտապեց պատասխաներ — Թոզ հանգիստ լինի իմ տերը, Ռշտունյաք °ր1,ոՐՂԸ ազատված է։ Սամվելի դեմքր փայլեց անսահման ուրախությամբ։ — ճշմարի՞տ ես ասում... մի՛ խաբիր ինձ, Մալխաս... քեզ երդում եմ տալիս երկնքի և երկրի բոլոր սուրբերով*.» ուղիղն ասա , Մալխաս... ազատվա՞ծ է նա... որտե ղ է այժմ.. — Յուր քաջերի հետ ամրացած է հայրենի անտառներում։ — Ո՞ր անտառներում ։ — Հայտնի չէ, տեր իմ, երբեք մի տեղում չեն մնում։ Այդ- քանը միայն գիտեմ, որ մի քանի օր առաջ գտնվում էին Արտոսի անմատչելի բարձրությունների վրա։ Սամվելր յուր գոհությամբ չի դեմքը դարձրեց զեպի եր- կինքը։ — Ես կգնամ, ես կգտնեմ նրան,— ասաց նա խորին ոդևորու- Pj ամբ։ — Որտեղ և լինի, կգտնեմ նրան։ — Խորհուրդ չեմ տա, տեր իմ, — պատասխանեց Մաւխասը փորձված մարդու եղանակով։ — Ի՞նչ կա, Մալխաս, ինչո՞ւ ես վախեցնում ինձ։ նրա հա¬ մար ես դժոխ՜քն անգամ կմտնեմ, ամեն տեղ կգնամ**» Մալխասը իշխանի մտերիմ ծա.ռաներից մեկն էր, ե որքան քաջ էր, նույնքան ևս խելացի մարդ էր։ նա յուր անվստահու¬ թյունը բացատրեց նրանով, թե Ռշտունիները սաստիկ զայրացած են Մամիկոնյանների դեմ և որտեղ որ հանդիպելու լինեն, անխնա վրեժխնդիր կլինեն։ Եվ այդ վրեժխնդրության ամենածանր մասը, անտարակույս, կվիճակվի Սամվելին, որովհետև նրա հոր ձեոքովն է կատարվել նրանց երկրին հասած բոլոր վնասը։ — Հիմարանո՞՛ւմ ես, Մալխաս,— պատասխանեց երիտասար¬ դը, ընդհատելով նրա խոսքը։ — Աշխե՞նը, իմ սիրելին, ինձ պետք Հ վրեժխնդի՞ր լինի, այդ ի՞նչ ասելու բան է։ — Աշխենը վրեժխնդիր չի լինի, տեր իմ, այլ նրան շթջապա- 251