Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/253

Այս էջը սրբագրված է

p

ԱՐՏՈU

Արտոս Ռշտունյաց լնռների արքան է։ Նա Ռշտունյաց լեռների և հսկան է։ Նրա սոսկալի ձորերի մեջ ցերեկը տիրում է խորին մթություն, իսկ գիշերը-անվերծանելի խավար։

Ամպամած գիշեր էր։ Մի սարավանդի գոգավոր բարձրության վրա դեռ չշիջած խարույկի կարմրագույն լույսը երևան էր հանում մի քանի մռայլ դեմքեր, որոնք, բոլորած կրակի շուրջը, տաքանում էին։ Ամառնային գիշերը այդ լեռան անհյուրընկալ գրկում սառցնելու չափ զովություն է շնչում։ Խարույկի շուրջը նստած մարդիկ և՛ խոսում էին, և՛ զբաղված էին իրանց զենքերով։ Մեկը քարե հեսանը ձեռին սրում էր նիզակի բթացած ծայրը, մյուսը կարում էր կապարճի քանդված փոկը, երրորդը կապում էր մազեղեն տրեխների խրացները։ Մնացածները, մի կողքի վրա պառկած, մի առանձին բավականությամբ նայում էին կրակին։ Խարույկից փոքր-ինչ հեռու, փաթաթված իրանց թաղյա հաստ վերարկուների մեջ, գետնատարած պառկել էին ուրիշ շատերը։ Խավարի միջից հազիվ նշմարվում էր և վրանների մի շարք, որ իրանց ձևով հովիվների տաղավարների նմանություն ունեին։ Նրանք պատրաստված էին թանձր, բրդեղեն մույգ-մոխրագույն կապերտներից, որոնք անձրևի ներքո այն աստիճան ամրանում են, որ մի կաթիլ անգամ թույլ չեն տալիս ներս թափանցելու։ Դրանց-մեջ քնած էին կանայք և երեխաներ։ Վրաններից մեկը յուր վրա առանձին ուշադրություն էր դարձնում։ նա առանձնացած էր մյուսներից և յուր ընդարձակությամբ իշխում էր բոլորի վրա։ Վարագույրները ցած էին թողած։ Դրսի սպիտակ գույնը, միախառնվելով աստառի կարմրության հետ, արտափայլում էր նուրբ-վարդագույն շառավիղներով։ Երևում էր, որ ներսում ճրագը դեռ մարած չէր։ Խարույկի շուրջր խոսակցությունր դեռ շարունակվում էր։ — Ամոթի մի կաթիլ անգամ չմնաց մեր երեսին,—ասաց նստողներից մեկը,—դրանից հետո մենք պետք է ձգենք մեր քո¬լոզները և մեր կնիկների լեչակները ծածկենք մեր գլխին․․․ —Ինչո՞ւ, — հարցրեց մյուսը։ — Դու դեռ հարցնում ես. թե ինչո՜ւ,— պատասխանեց առա—