Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/258

Այս էջը սրբագրված է

Այն դառն մտածությունների խռովության մեջ էր օրիորդը» երբ բանակում տեղի ունեցած աղմուկը գրավեց նրա ուշադրությունը։

Միայնության րոպեներում տխուր խոկումները դիտեին ալեկոծ ել նրա զդայուն սիրտը, իսկ երբ պետք էր սառնասիրտ լինել, այդ ժամանակ նա ուներ յուր աստիճանին և մեծապատվությանը վայել զգոնությունը։ Երբ հանցավորին կանգնեցրին վրանի հանդեպ, նա վեր կացավ, ձայն տվեց յուր նաժիշտներին, որոնք խըմբով ներս մտան, և առաջնորդեցին նրան դեպի ընդունարանի խորանը։ Իբրև սգավոր, նա գլուխը ծածկեց մի թեթև, սևաթույր շղարշով և դուրս եկավ քնարանից։

Ընդունարանում դրած էր մի փառավոր բազմոց, որի վրա նստեց նա։ Նաժիշտները շարվեցան աջ և ձախ կողմերում, իսկ փոքր-ինչ հեռու կանգնած էին նրա դրանիկները։ Հրամայեց ջահերը վառեն և վարագույրը բարձրացնեն։ Ամբողջ բազմությունը» որ կանգնած էին վրանի հանդեպ, մի մարդու նման խոնարհվեցին մինչև գետին, և գլուխ տվին։

Հանցավորին առաջ բերեցին։ Օրիորդը հարցրեց․

— Ի՞նչ մարդ ես։ շ

Հանցավորը համարձակ կերպով ասաց.

— Իմ պատասխանը լսելու համար թող Ռշտունյաց մեծափառ օրիորդը հրամայեց, որ բաց անեն իմ թևքերը։ Ամենքը կասկածանքով նայեցին նրա երեսին, զարմանում էին անծանոթի հանդգնության վրա։ «Միթե օրիորդի կյանքի դեմ փորձ անելու դիտավորությո՞ւն ունի»,— մտածում էին նրանք։

— Բա՛ց արեք դրա թևքերը,- Հրամայեց օրիորդը։

Դրանիկներից մեկը նկատեց. - Լեզուն բաց է, օրիորդ, ինչ որ խոսելու ունի իրան արդարացնելու համար, կարող է խոսել։

- Բա՛ց արեք,- կրկնեց օրիորդը։

Հրամանը կատարեցին։

Հանցավորը ձեռքը տարավ ծոցը, հանեց մի ինչ-որ բան, որ փաթաթված էր կերպասի կտորի մեջ, և հեռվից բարձրացնելով, ասաց․

— Ահա՛ այդ ծրարի մեջն է իմ պատասխանը, թո՛ղ Ռշտունյաց մեծափառ օրիորդը բարեհաճի բաց անել և տեսնել։

Դրանիկներից մեկը մոտեցավ, առեց ծրարը և մատույց օրիորդին։ Մեի առանձին հետաքրքրությամբ, որ նրան թե բերկրանք 255