Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/259

Այս էջը սրբագրված է

Էր պատճառում և թե ներքին խռովություն, բաց արեց ծրարը։ նրա միջից հայտնվեցավ մի մատանի։ Այդ գեղեցիկ առարկան նրան և ծանոթ էր, և սիրելի։ Կրկին դրեց ծրարի մեջ և ուրախությամբ թաքցրեց յուր ծոցում։ Հետո դարձավ դեպի յուրայինները, ասելով․

- Այդ մարդը լրտես չէ. դա մի բարի ավետաբեր է. իզուր դուք չարչարել եք դրան. թողեք այդ մարդուն միայնակ ինձ մոտ, և դուք հեռացեք։

Ամենքը զարմանալով հեռացան, անծանոթին տարան վրանը. վարագույրը կրկին ցած իջավ։ Օրիորդը նշան տվեց, յուր մոտ եղողները նույնպես հեռացան։ Ինքը և անծանոթը մնացին միայՆակ։ Նա հարցրեց.

— Ինչպե՞ս է քո անունը։

— Մալխաս։

— Այժմ որտե՞ղ է իշխանը։

— Բանակ է դրել Աղթամարա նավամատույցի մոտ։ «Ուրեմն նա եկած է եղել ինձ տեսնելու»․․․— մտածեց նա խորին տխրությամբ,— «իսկ իմ փոխարեն տեսավ մեր ամրոցների ավերակները... ուրեմն նրան հայտնի են ցավալի անցքերը...»։

— Որքա՞ն մարդիկ ունի յուր հետ։

— Հիսուն հոգի հազիվ կլինի։

— Ինչո՞ւ այդքան սակավ։

— Չգիտեմ օրիորդ։

— Քեզ ինչո՞ւ համար ուղարկեց։

— Ինձ ուղարկեց, որ որոնեմ, գտնեմ Ռշտունյաց մեծափաո օրիորդին, և իմ տիրոջը իմացում տամ, թե ո՛րտեղ է գտնվում նա։

Օրիորդը մտածության մեջ ընկավ։ Սամվելը, նրա սիրելին, նրա ուրախությունն ու կյանքը, ցանկանում էր տեսնվել նրա հետ։ Այդ տեսությունը որքան և ըղձալի էր, այնքան և դժվարին։ Որտե՞ղ տեսնվիլ։ Արդյոք ի՞նքը գնա նրա մոտ, թե նրան ժամանակ նշանակե, որ գա յուր մոտ։ Սամվելն այդ վերջինն էր խնդրում։ Ոայց կարո՞ղ էր նրան ընդունել յուր բանակում: Արդյոք չէ՞ր հանդիպի նա անսպասելի վտանգների: Ինչպե՞ս ընդուներ այն մարդու որդուն, որ ավերակ դարձրեց Ռշտունյաց ամրոցները, որ դերի տարավ Ռշտունյաց տիկնոջը։ Նրան լավ հայտնի էր, թե որ աստիճաՂ յուր մարդիկը կատաղած էին Մամիկոնյանների և առհասարակ տարոնցիների դեմ։ Ի՞նչ ասել նրանց, ինչո՞վ հանգստացնել նրանց...

Նա խորին տատանման մեջ նայեց յուր շուրջը։ Նազելի դեմքը 259