Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/263

Այս էջը սրբագրված է

տալիս է անծանոթը անծանոթին, երբ հանդիպում են ճանապարհի վրա.— «Թշնամի՞ եք, թե բարեկամ».— «բարեկամ»,— եղավ պատասխանը։

Օրիորդը դեռ անշարժ կանգնած էր աղբյուրի մոտ։

Ձիաներն այժմ քշում էին բոլոր թափով, չնայելով, որ լեռնային քարակարկառ ճանապարհի վրա կարելի էր ամեն րոպե սայթաքել և ամեն րոպե դեպի ցած գլորվիր երբ բոլորովին մոտեցան, օրիորդը վազեց ընդառաջ։ Այդ միջոցին մեկը ցատկեց ձիուց, գրկեց նրան, բացականչելով.

— Ա՜խ, Աշխեն, ինչո՞վ կարող եմ մխիթարել քեզ․․․

— Նրանով, որ դու այժմ իմ գրկումն ես․․․ ճանապարհի բոլոր ընթացքում, Սամվելը անդադար տանջվում էր այն մտածություններով, թե ի՞նչ դրության մեջ կգտնե յուր Աշխենին, կամ ինչո՞վ կարող կլինի մխիթարել նրան, այն ցավալի անցքերից հետո, որ կատարվել էին նրա հոր տան մեջ։ Նա յուր մտքում հորինել էր սփոփիչ խոսքերի մի ամբողջ շարք, որոնցով պետք է աշխատեր հանգստացնել նրա վշտացած սիրտը։ Սայց այն խոսքերից և ոչ մեկը պետք չեղավ, երբ լսեց Աշխենի պատասխանը: Սիրելի աղջկա գրկում մոռացվեցան բոլորը։ «Արտասուքի աղբյուրից» ոչ այնքան հեռու, անուշահոտ եղեվինների ստվերախիտ հովանիի ներքո, կանաչ խոտերի վրա, սփոփված էր մի գորգ։ Սամվելը և Աշխենը առանձնացան այնտեղ։ Իսկ իշխանի հետ եկած մյուս երկու հոգիները, որոնցից մեկը Հուսիկն էր, մյուսը Մալխասը, գնացին օրիորդի մարզիկների մոտ։ Թե Սամվելը և թե Աշխենը՝ երկուսն էլ լուռ էին, ա'յն սրտատոչոր լռությամբ, որ տեղի է ունենում հոգեկան խորին հուզմունքների ժամանակ։ Երկուսն էլ հիացած կերպով նայում էին միմյանց վրա և, կարծես, խոսք էին որոնում իրանց զգացմունքները արտա¬ հայտելու։ Սամվելը առաջինը ընդհատեց լռությունը։


Լսի'ր, Աշխեն, ես ինձ շատ դժբախտ եմ համարում, որ երկար անջատումից հետո, երբ կրկին պատահում է հանդիպել միմյանց, ես, փոխանակ սքանչանալու քո սիրո քաղցրությամբ, փոխանակ վայելելու այն անսպառ երանությունը, որ բաշխում է սիրված աղջիկը սիրող երիտասարդին, — Ստիպված եմ քեզ հետ խոսել վշտի և դառնության խոսքեր։ Մենք հանդիպում ենք միմյանց որպես երկու սգավորներ։ Դու կորցրած մայր ունես, իսկ ես — կորցրած հայր։ Քո մայրը կորավ յուր առաքինության համար, իսկ իմ հայրը կորած է յուր չարագործության համար։ Մտնելով քո հայրենի 263