ինձ», և այդ կլինի իմ ամենամեծ վարձատրությունը այն վտանգավոր ձեռնարկության համար, ուր հայրենյաց նախանձախընգրությունր մղում է ինձ... Մեր պայմաններր վերջացած են, Ես այլևս չեմ ուշացնի քեզ, գիտեմ, որ քո լեռնցիները անհամբեր սպասելիս կլինեն քեզ։ Գրկիր ինձ, սիրելի Աշխեն, և տուր քո համբույրր և քո օրհնությունը։ Աստված կլսե անմեղ շրթունքների ձայնը։ Ես գնում եմ թշնամու բանակը։ Իմ ճանապարհը և կորստյան, և փառքի ճանապարհ է։ Քո համբույրը կոգևորե և թև կտա ինձ, իսկ քո օրհնությունը կփարատե ամեն արհավիրք։ Գրկի՛ր ինձ, սիրելի Աշխեն.․․
Նրանք գրկվեցան։ Երկար լուռ արտասուքը հեղեղի նման հոսում էր նրանց աչքերից, բայց անզոր էր շիջուցանելու այրվող սրտերի կրակը։ Երկար լուռ հեկեկանքը ալեկոծում էր նրանց, և «Արտասուքի աղբյուրը» յուր տխուր հառաչանքներով ձայնակից էր լինում նրանց դառն Հառաչանքներին...
Դ
ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ
{{Աջաթև|Փաւստոս:
Լուսինը շտապով սահում էր դեպի Սիփանի բարձր գագաթները, որ ընկղմված էին խորին, թախծալի Մթության մեջ։ Հայտնի չէ, թե ինչո՞ւ նա այնպես դԺգոհությամբ թողնում էր այն գեղեցիկ վայրերը, ուր ամեն գիշեր նկարում էր այնքան սքանչելի պատկեր- 271