Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/281

Այս էջը սրբագրված է

այլ մինչև անգամ ամենայն համառությամբ պաշտպանում եք նրանց։ Ով որ նրանց պաշտպանն է, մեր թշնամին է։ Եվ թշնամու հետ մենք կվարվենք թշնամաբար։ Այդ էր պատճառը, որ ես և Մերուժանը կործանեցինք ձեր ամրոցները և քեզ այստեղ գերի բերեցինք, Համազասպուհի։

— Ինչո՞ւ համար բերեցիք։

— Որ քո ամուսինը անձնատուր չինի։

— Ահա՛, տեսնո՞ւմ ես, փոխանակ անձնատուր լինելու, նա այրում է Մերուժանի քաղաքը, և մենք այս րոպեիս գտնվում ենք հրեղեն ծովի մեջ։ Ձեր վայրենությամբ ի՞նչ շահեցաք, Վահան,— ավելի ոչինչ, քան թե բորբոքեցիք մի ներքին, արյունահեղ յցատե- րազմ։ Եվ այդ պատերազմը կշարունակվի և ավելի զարհուրելի կերպարանք կստանա, քանի որ դուք չեք դառնա ձեր չար ճանա¬ պարհից։— Կրկնում եմ, ինչ որ մի քանի րոպե առաջ ասացի. աշ¬ խատել ոչնչացնելու քրիստոնեական կրոնը, աշխատել կործանելոլ հարազատ թագավորության դահը — դա միայն դավաճանների և մատնիչների գործն է։ Թե՛ ես և թե՛ իմ ամուսինը դավաճաններին աջակից չենք լինի...

— Իզուր ես այսպես մտածում, Համազասպուհի։ Մենք, կամենում եմ ասել թե՛ ես և թե՛ Մերուժանը, մեծ հանցանք գործած կլինեինք, եթե մեր դիտավորությունը ա՛յն լիներ, որպես դու ես կարծում, ոչնչացնել կրոնը։ Մենք աշխատում ենք վերադառնալ մեր հին կրոնին, մեր նախահարց սիրելի աստվածներին։ Մեր ժողովրդի մեծ մասը տակավին յուր հին կրոնին է հետևում և խորշելով խորշում է քրիստոնեությունից։ Ի՞նչ տվեց մեզ քրիստոնեությունը։ — Այդքանը միայն, որ մոտեցրեց մեզ խաբեբա բյուզանդադացիներին և հեռացրեց, թշնամացրեց մեզ մեր վաղեմի բարեկամ և դաշնակից պարսիկների հետ։

— Միթե կարելի՞ է Վահան, այդպես քաղաքական նկատումներով նայել կրոնի վրա և նրան զանազան շահերի խաղալիք դարձնել։ Որովհետև պարսիկների հետ բարեկամանալու համար հարկավոր է փոխել կրոնը, ուրեմն պետք է փոխե՞լ...

— Ես դեռ չվերջացրի, Համազասպուհի, դու ինձ միշտ ընդհատում ես։

— Վերջացրո՛ւ։

— Իզուր ես մտածում և ա՛յն, թե մենք աշխատում ենք կործանելու մեր արքայական հարազատ գահը։ Միթե Արշակունիները մեր հարազատնե՞րն են։ Նրանք մեզ համար խորթ են, անհարազատ են