Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/322

Այս էջը սրբագրված է

Ը

ՇԱՊՈԻՀԸ ԶԱՐԵՀԱՎԱՆԻ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՄՈՏ

«Ապա յետ այսորիկ խաղաց գնաց թագաւորն Պարսից Շապուհ ամենայն իշխանությամբ գօրաց իւրոց եւ չոգաւ էլ յերկիրն Հայոց, եւ առաջնորդ ունէր ընդ իւր զՎահան ի Մամիկոնեան տոհմէն, եւ զՄերուժանն յԱրծրունեաց տոհմէն...

«Իբրեւ էր բանակն Շապհոյ թագաւորին Պարսից ի գաւառն Բագրեւանդայ յաւերս քաղաքին Զարեհաւանի,... ածին ժողովեցին առաջի թագաւորին Պարսից զամենայն գերին մնացորդաց աշխարհին Հայոց․ ապա հրաման տայր թագաւորն Պարսից Շապուհ, զամենայն այր ի չափ հասեալ կոխան արարեալ փղաց եւ գա- մեն այն զկին ել զմանուկ հանել ընդ ցից սայլից։ Հազարք հաղարաց եւ բիւրք բիւրուաց սպանին, զի ոչ գոյր թիւ կամ համար սպանելոցն։ Եւ զկանայս ազատացն եւ նախարարացն զփախուցելոցն հրաման տայր ածել յասպարէզն՝ որ էր ի Զարեհաւան քաղաքի։ Եւ հրաման տայր հոլանել զամենայն ազատ կանանին, եւ նստուցանել աստի անտի ասպարիսին. եւ ինքն Շապուհ արքայ հեծեալ ի ձի, շավակի (արշաւակի) անցանէր առ կանանովն...

«Եւ զազգի Սիւնեաց տոհմին ամենայն զայր ի չափ հասեալ կոտորեցին, եւ զկանայս սպանին, և զամենայն մանր մանկտին ներքինիս հրամայէր առնել. եւ խաղացուցանել յերկիրն Պարսից։ Եւ առնել զայս ամենայն վասն վրիժուցն Անդուկայ, որ եղել պատերազմ ընդ Ներսեհ արքայ Պարսիցս։
Փաւստոս։

Մերուժանի և Վահան Մամիկոնյանի պարտության համբավը կայծակի արագությամբ հասավ Տիզբոն։ Այդ բոթը այն աստիճան ազդեց գոռոզ Շապուհի վրա, որ վճռեց անձամբ անցնել յուր զոր