Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/328

Այս էջը սրբագրված է

— Նրանք հավատացած են. որ դրախտը կգնան,— պատասխանեց Մերուժանը նույնպես ծիծաղելով։

— Այդ հիմարները,— մեջ մտավ Վահան Մամիկոնյանը,— ոչինչ մահ անքան ուրախությամբ չեն ընդունում, որպես մահը կրոնի համար։

— Իսկ մեր փղերը այս տեսակներին պատժելուց լեն հոգնի,— ասաց արքայից արքան։— Եվ մեր աստվածներին շատ հաճելի կլինի այսպիսիների արյան հեղումը։ Երդվում եմ իմ հարց երեսի պայծառ լույսով, երդվում եմ Որմիզդի սուրբ անունուվ, որ չպիտի խնայեմ ոչ սեռի, ոչ հասակի և ոչ աստիճանի, և ամեն ոք, ազնվատոհմ, թե ռամիկ, չարաչար կպատժվին, երբ կնդդիմանան մեր կամքին, որը հզոր աստվածների կամքն է։

Այսպես խոսում էր արքայից արքան, և նրա ահավոր ձայնը դղրդեցնում էր ամբողջ բանակը։

Այդ միջոցին, փղերի գազանային հանդիսարանից փոքր-ինչ հեռու, ներկայանում էր այլ բարբարոսություն։ Հրապարակի վրա շտապով քարշ էին տալիս մի տեսակ շարժական մեքենաներ, որ անիվավոր սայլակների ձև ունեին։ Սայլակների յուրաքանչյուրի վրա բարձրանում էր մի երկաթյա ձող, որ երկար, սրածայր ցիցերի նմանություն ունեին։ Նրանց բազմությունը իրանց ձողերով հեռվից պատկերացնում էին նավակների մի խումբ, որ խարսխած էր լինում նավահանգստում, և միայն ցցված կայմերն են երևում։ Երբ մեքենաները կարգով կանգնեցրին հրապարակի վրա, սկսվեցավ դժոխային գործողությունը։

Հայոց գերիների թվում կային և շատ ազատանի կանայք ու օրիորդներ: Դրանք այն փախստական նախարարների կանայքն ու օրիորդներն էին, որ Շապուհի գալուստը լսելով, չկամեցան անձնատուր լինել, այլ թողին իրանց ամրոցները անտեր և գնացին դեպի զանազան կողմեր։ Այդ ազատանի կանայքը պահվում էին առանձին վրաններում, որ շատ հեռու չէին Շապուհի խորաններից։ Թագավորական ներքինիները մտան նրանց վրանները, մերկացրին բոլորին և այնպես մերկ ու հոլանի դուրս բերեցին վրաններից և երկար շարքով կանգնեցրին հրապարակի վրա, ձողավոր մեքենաների շուրջը։

Գարշելի՜ մի տեսարան էր այդ, որ պարսկական անպատկառ անամոթությունը միայն կարող էր հնարել։ Հայց անամոթությանը գերադասում էր պարսկական անգթությունը։ Մերկանդամ շարքերով կանգնած էին պարկեշտասուն կանայք ու օրիորգները