Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/336

Այս էջը սրբագրված է

քաջալերություն ստանալով, կրկնապատկերին իրանց եռանդը, և վանեցին թշնամուն պարիսպների մոտից։

Երբեմն գիշերով, երբեմն ցերեկով, բերդից դուրս էին գալիս զանազան խումբեր և զարկվում էին պարսիկների հետ։ Այդ փոքրիկ խմբակները, հանկարծահաս կայծակի նման, ոչ միայն շփոթում էին թշնամու ամբողջ բանակը, այլ շատ անգամ հաջողվում էր նրանց՝ գերիներ ով կամ ավարով ետ դառնալ։

Պաշարման համեցողությունը, հաջողության հապաղումը վր դովեցնում էր Շապուհին։ Արտագերսի պարիսպների մոտ նա երկար մնալ չէր կարող։ Պարսկաստանից ավելի կարևոր գործեր կոչում էին նրան։ Իսկ այնպես, առանց որևէ հետևանքի հասնելու, թողնել և հեռանալ,— այդ թույլ չէր տալիս նրա անսահման գոռոզությունը։ Երբ տեսավ, որ ուժը չէ ներգործում, նա դիմեց յուր սովորական խորամանկությանը։ Պատգամավոր ուղարկեց թագուհու մոտ, մեծամեծ խոստումներով խնդրեց, որ երկու կողմից ևս զինադուլ լինի, և թագուհին ցած իջնե բերդից, դա նրա մոտ, հաշտության պայմանների մասին անձամբ բանակցելու համար։ Թագուհին խստությամբ մերժեց, պատասխանելով, որ չէր ցանկանա մի այնպիսի խաբեբայի ոչ երեսը տեսնել և ոչ խոսել նրա հետ։ Որքան և դառն էր վիրավորանքը, այնուամենայնիվ, պարսից արքայից արքան զիջավ՝ գոնե հեռվից խոսել նրա հետ։ Ավագանին խորհուրդ տվեց թագուհուն՝ ընդունել վերջին առաջարկությունը։

Նշանակած օրը, ամբարտավան թագավորը միայնակ, և միայն Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ, մոտեցավ բերդի ստորոտին։ Եվ որպեսզի ձայները հասնեն միմյանց, նրան թույլ տվին ոտով մինչև պարիսպները բարձրանալ։ Այստեղ նրա համար պատրաստված էր մի փառավոր բազմոց, և մի խումբ պալատականներ կանգնած էին ընդունելու։ Նա եկավ, բայց տհաճությունը թույլ չտվեց նրան նստել, մնաց ոտքի վրա։ Այդ միջոցին, աշտարակի վրա, շրջապատված յուր նախարարներ րով, հայտնվեցավ թագուհին։ թարձրահասակ, վայելչագեղ տիկինը, յուր ավագների խումբի մեջ, հանդիսանում էր որպես մի հրաշափառ աստվածուհի։ Տեսնելով նրան, Շապուհը ներքևից ձայն արձակեց.

— Դու, որ այդքան գեղեցի՞կ ես, տիկին, քեզ համար, որ Արշակ թագավորը այն ասսփճան խելազարվեցավ, որ յուր դրմ- բախտ եղբորորդու, Գնելի արյունը թափելով, քեզ հափշտակեց