Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/341

Այս էջը սրբագրված է

և հանգչում էր փառավոր կուրծքի վրա։ Հոլանի բազուկները զարդարված էին ոսկյա ապարանջաններով, իսկ աջ ձեռքի ճկույթի վրա փայլում էր թագուհու հատուկ մատանին։ Նա հագել էր ծիրանի պարեգոտ, որ երկար և մեղմ ալիքներով իջնում էր մինչև ոտները, որ կրում էին նախշուն, մարգարտահյուս մաշիկներ։ Մեջքը պնդած էր միաձույլ ոսկյա լայն կամարով, որի ծայրերը առջևից կցված էին երկու ականակուռ վահանակներով։ Ուսին կրում էր թեթև սամույրենի թիկնոցը, որ պատած էր վարդագույն թավիշով։

Նրա աջ կողմում, առաջին տեղում, կանգնած էր Մուշեղ Մամիկոնյանը՝ հայոց զորքերի ընդհանուր սպարապետը։ Հետո Սահակ Պարթևը՝ Ներսես Մեծի ոև հանգչում էր փառավոր կուրծքի վրա։ Հոլանի բազուկները զարդարված էին ոսկյա ապարանջաններով, իսկ աջ ձեռքի ճկույթի վրա փայլում էր թագուհու հատուկ մատանին։ Նա հագել էր ծիրանի պարեգոտ, որ երկար և մեղմ ալիքներով իջնում էր մինչև ոտները, որ կրում էին նախշուն, մարգարտահյուս մաշիկներ։ Մեջքը պնդած էր միաձույլ ոսկյա լայն կամարով, որի ծայրերը առջևից կցված էին երկու ականակուռ վահանակներով։ Ուսին կրում էր թեթև սամույրենի թիկնոցը, որ պատած էր վարդագույն թավիշով։

Նրա աջ կողմում, առաջին տեղում, կանգնած էր Մուշեղ Մամիկոնյանը՝ հայոց զորքերի ընդհանուր սպարապետը։ Հետո Սահակ Պարթևը՝ Ներսես Մեծի որդին։ Դրանցից ներքև, իրանց աստիճանի և տոհմային գերազանցության համեմատ, կարգով շարված էին զանազան նախարարներ և զանազան ավագներ։ Վերջինների թվումն էր Մեսրոպ տարոնեցին։ Իսկ ձախ կողմում, նույն կարգով, կանգնած էին ազատանի կանայք և օրիորդներ, որոնք իրանց ամուսինների հետ բերդն էին մտել։ Բոլորի դեմքերի վրա նկարված էր անսահման ուրախություն, բոլորի ալքերը փայլում էին խորին բերկրությամբ։

Հանդիսականներից ոչ ոք նստած չէր, բացի Խադ եպիսկոպոսը, Ներսես Մեծի տեղապահը, որին նա յուր փոխանորդ կարգեց, երբ ուղևորվեցավ Բյուզանդիա։

Դրսից լսելի էին լինում նվագարանների ձայներ, և ամբողջ բերդը թնդում էր ցնծության աղաղակներով։ Իսկ սրահում տիրում էր խորին լռություն։

Թագուհին դարձավ դեպի հանդիսականները այդ խոսքերով.

— Երկարատև պաշարումից հետո, վերջապես, Շապուհը թողեց մեր բերդը։ Նրա բոլոր ահարկու զորությունները փշրվեցան մեր ապառաժների վրա։ Բայց ավելի քան ապառաժների ամրությունը, անխորտակելի եղավ ձեր քաջությունը, ձեր անձնազոհությունը, իմ սիրելի զորապետներ։ Տերը ուժ տվեց ձեր բազուկներին և դուք, իբրև լավ հերոսներ, հերոսաբար կռվեցաք մեր հայրենիքի վայրագ թշնամու հետ։ Դուք ապացուցեիք, որ նրա արժանավոր զավակներն եք։ Դա՜ռն էր այդ երկարատև պատերազմը և լի ցավալի աղետներով։— Դա՜ռն էր, կրկնում եմ, որովհետև, բացի օտար թշնամուց, մենք ստիպված էինք կռվել և մեր հարազատների հետ։ Մեր թշնամուն առաջնորդում էին մեր հարազատները։ Որդին կռվում էր հոր դեմ, եղբայրը՝ եղբոր դեմ։ Եվ դրա մեջն էրտանի կանայք և օրիորդներ, որոնք իրանց ամուսինների հետ բերդն էին մտել։ Բոլորի դեմքերի վրա նկարված էր անսահման ուրախություն, բոլորի ալքերը փայլում էին խորին բերկրությամբ։

Հանդիսականներից ոչ ոք նստած չէր, բացի Խադ եպիսկոպոսը, Ներսես Մեծի տեղապահը, որին նա յուր փոխանորդ կարգեց, երբ ուղևորվեցավ Բյուզանդիա։

Դրսից լսելի էին լինում նվագարանների ձայներ, և ամբողջ բերդը թնդում էր ցնծության աղաղակներով։ Իսկ սրահում տիրում էր խորին լռություն։

Թագուհին դարձավ դեպի հանդիսականները այդ խոսքերով.

— Երկարատև պաշարումից հետո, վերջապես, Շապուհը թողեց մեր բերդը։ Նրա բոլոր ահարկու զորությունները փշրվեցան մեր ապառաժների վրա։ Բայց ավելի քան ապառաժների ամրությունը, անխորտակելի եղավ ձեր քաջությունը, ձեր անձնազոհությունը, իմ սիրելի զորապետներ։ Տերը ուժ տվեց ձեր բազուկներին և դուք, իբրև լավ հերոսներ, հերոսաբար կռվեցաք մեր հայրենիքի վայրագ թշնամու հետ։ Դուք ապացուցեիք, որ նրա արժանավոր զավակներն եք։ Դա՜ռն էր այդ երկարատև պատերազմը և լի ցավալի աղետներով։— Դա՜ռն էր, կրկնում եմ, որովհետև, բացի օտար թշնամուց, մենք ստիպված էինք կռվել և մեր հարազատների հետ։ Մեր թշնամուն առաջնորդում էին մեր հարազատները։ Որդին կռվում էր հոր դեմ, եղբայրը՝ եղբոր դեմ։ Եվ դրա մեջն էր