Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/346

Այս էջը սրբագրված է

այդ մեծ պատիվը։ Բայը բազմությունը, դարձյալ նրանը առջևը ընկած, երգերով ու ցնծության ծափահարությամբ տարան, հասցրին մինչև իրանը օթևանները։


ժ

ՄՈԻՇԵՂ «ԽՈՏՈՐՆԱԿԻՆ ԽՈՏՈՐՆԱԿ»

Եւ հասանէր սպարապետն զօրավարն Հայոց Մուշեղ, անկանէր ի վերայ բանակին (Պարսից) քառասուն հազարաւն, եւ անդէն ձեռն ի գործ արարեալ կոտորէր։ Ապա միաձի մազապուր թագաւորն Պարսից Շապուհ ճողոպրեալ փիախչէր... Զի գրազումս կոտորէին, և զբազումս յաւագանց Պարսից ձերբակալս առնէին, և առնուին զգանձս թագաւորին Պարսից յաւարին, և ըմրոնէին զՏիկնանց Տիկինն հանդերձ աձլովք կանամբքն... Եվ զամենայն աւագանին, արս իբրև վեց հարիւր հրամայէր մորթել զօրավարն Հայոց Մուշեղ, և լնուլ խոտով․․․ Առնէր զայս ի վրէժս հօրն իւրոյ Վասակայ»։
Փաւսաոս:

Արտագերսի պաշարումը լուծելուդ հետո, Շապուհը յուր զորքերի մեծ մասը հանձներ Մերուժան Արծրունուն և Վահանդ Մամիկոնյանին, թողեը նրանց Հայոց գրավված երկրներում, իսկ մնաըածը յուր հետ առնելով, ճանապարհ ընկավ դեպի Պարսկաստան։ Երկու ամբողջ շաբաթ տևեը, մինչև նա հասավ Թավրիզ և յուր ծանր բանակը դրեց այդ քաղաքի մոտ։

Միևնույն ժամանակ մի քանի գունդեր, բոլորովին այլ ճանապարհով, դիմում էին դեպի պարսկական բանակը։ Դրանք անցել էին Հեր և Զարևանդ գավառները, և Կապուտան ծովակի հյուսի-սային եզերքով ավելի առաջ գնալով, արդեն հասել էին Աղի-գետի ափերի մոտ։

Այդ գունդերը կազմված էին միայն թեթև ձիավորներից, որոնք ավելի ասպատակ-հրոսակների էին նմանում, քան թե կանոնավոր զորքերի, թեև նրանց թիվը փոքր չէր։ Գնում էին գիշերով, իսկ ցերեկները, ճանապարհից դուրս գալով, հանգստանում