Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/384

Այս էջը սրբագրված է

նախշուն, փետուրի պես թեթև, մույկերը։ Դրանք թագուհու երկու նաժիշտներն էին։ Մեկին կոչում էին Շուշանիկ, մյուսին՝ Հասմիկ։ Երկուսն էլ շուշանների նման ճերմակ էին, երկուսն էլ Հասմիկի նման հոտավետ էին։ Նրանք հասան շրջապարսպի աշտարակներից մեկի մոտ։ Նայեցին դեպի վերև, հետո լուռ ժպիտով նայեցին միմյանց երեսին։

— Թող այս երեկո ես առաջ փորձեմ իմ բախտը,— ասաց Շուշանիկը հազիվ լսելի ձայնով։

— Ոչ, առաջ ես,— խնդրեց Հասմիկը։

Այսպես վիճելով, մոտենում էին նրանք մի զույգ աղավնիի, որ նստած էին աշտարակի բա բարձության վրա, և խորին հրճվանքով գուրգուրում էին միմյանց։

Շուշանիկը զգուշությամբ ձեռքը տարավ դեպի կապարճը, հանեց մի նետ, հարմարեցրեց աղեղին և ուղղեց դեպի երջանիկ թռչունները։ Լարը ճայթեց, նետը սլացավ... Բայց նետումն անցավ անհաջող... Նրան անմիջապես հետևեց Հասմիկի նետը: Աղավնիներից մեկը, թևքերը թափահարելով, գլորվեցավ դեպի ցած։ Մյուսը թռավ, և օդի մեջ մի քանի տխուր պտույտներ գործելով յուր սիրելի վարուժանի շուրջը, և ապա անհայտացավ երեկոյան մթության մեջ։

Հասմիկը վեր առեց յուր որսը, սկսեցին առաջ գնալ, և նրանց վառվռուն աչքերը ուշադրությամբ դեգերում էին աշտարակների բարձրության վրա, ուր ամեն երեկո գալիս էին աղավնիները գիշերային հանգիստ գտնելու։ Շուշանիկը տխուր էր, որովհետև այդ առաջին անգամն էր, որ նրա նետը շեղվում էր նպատակից։ իսկ Հասմիկի դեմքը, ընդհակառակն, փայլում էր մի առանձին, ինքնաբավական ուրախությամբ։

Այդպես ամեն երեկո՝ այդ երկու մանկահասակ աղջիկները հայտնվում էին ամրոցի շրջապարսպի մոտակայքում և թռչունները էին որսում։ Այդ թռչուններից պատրաստում էին իրենց սիրելի թագուհու թե՛ ճաշը և թե՛ ընթրիքը։ Այդ թռչուններով կերակրվում էին և իրանք։

Երեկոյան մթությունը սկսեց հետզհետե թանձրանալ, և գիշե րային խավարը, վերջապես, ծածկեց այն սոսկալի տեսարանները որ այդ օրերում պատկերացնում էր Արտագերսը։ Այլևս չէին եթե վում դիակների կույտերը, որ նայողին սարսափ էին ազդում։ Այլև չէին երևում մարդկանց լուծված, այլանդակված կմախքները, որ անթաղ ընկած էին փողոցների վրա։ — Երևում էր միայն մի բարձ