Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/401

Այս էջը սրբագրված է

ար։ Նա ցանկանում է, որ դու անպատճառ հայոց թագուհի դառնաս, իսկ ինքը՝ հայոց թագավոր...

Այդ խոսքերի միջոցին օրիորդի մեջ կատարվեցավ մի զարմանալի փոփոխություն. նա վեր թռավ տեղից և, գրկելով թագուհու պարանոցը, յուր բոցավառ շրթունքներով համբուրում էր նրան անդադար հարցնում էր։

— Դու ինձ այն ասա՛, սիրելի մայրիկ, ի՞նչ եղավ Մուշեղը... Ո՞ւր գնաց նա... ա՜խ, որքան լավ մարդ էր նա... որքա՜ն ազնիվ էր, որքա՜ն բարի էր... Երբ ինձ բերում էր այստեղ, ճանապարհին որքա՜ն ցանկանում էի խոսել նրա հետ... բայց նա գոնե մի անգաշ չխոսեց ինձ հետ։

Նրա հարցմունքները սպարապետի մասին էին։

— Ասա, սիրելի մայրիկ, ո՛ւր գնաց նա։

— Գնաց Բյուզանդիա,— պատասխանեց թագուհին, հազիվ կարողանալով ազատել իրան նրա բորբոքված գրկից։

— Շո՞ւտ կգա։

— Ամեն րոպե սպասում եմ նրան։

— Ա՜խ, ի՛նչքան կուրախանամ ես, երբ մի անգամ ևս կտեսնեմ նրան...

Օրիորդի մանուկ սրտում թաքնված էր մի կայծ, որ հանկարծ սկսեց վառվիլ։ Թագուհին հասկացավ այդ և ժպտալով հարցրեց.

— Դու, երևի, սիրում էիր նրան, Որմիզդուխտ, ուղիղն ասա՛, սիրո՞ւմ էիր։

— Չեմ թաքցնում, սիրում էի... այժմ ևս սիրում եմ... ես կցանկանայի նրա կինը լինել... ա՜խ, որքա՜ն ուրախ, որքա՜ն բախտավոր կլինեի ես... Երբ նա այնպես մեծահոգությամբ վերադարձրեց իմ եղբոր կանանոցը Տիզբոն, այն ժամանակ ես հասկացա, որ աշխարհի բոլոր Լավ տղամարդերի մեջ նրա նմանը չկա... հենց այն ժամանակ իմ սիրտը սիրեց նրան...

Նախասենյակում թաքնված դևը, լսելով վերջին խոսքերը, մի անսովոր շարժում գործեց, բայց դարձյալ մնաց յուր տեղում, և դռան փականքից անթարթ աչքերով նայում էր երկու խոսակիցների վրա։ Օրիորդը հարցրեց.

— Ինչո՞ւ գնաց սպարապետը Բյուզանդիա։

— Գնաց որդուս բերելու...

— Ուրեմն նա կգա քո որդու հետ, և մեզ կազատե՞ն չար Մե֊ •ուժանի պաշարումից։

— Ես այդ մասին մեծ հույս ունեմ...