Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/403

Այս էջը սրբագրված է

երեխան էր հանում նրա տխուր գծերը։ Որքա՜ն մաշվել էր այդ բազմահոգ դեմքը, որքա՜ն գունաթափվել էր։ Նրա մեջ չէր երևում ո՛չ նախկին վիսապանծ հպարտությունը, և ո՛չ նրա անողոք խստասրտությունը։ Երևում էր միայն մի մեղմ հեզություն, որ արտահայտություն էր խոնհարյալ սրտի։ Կարծես թե նա հաշտված ուներ հանգամանքների դառնության հետ։ Կարծես թե նա ընտելացած լիներ յուր անմխիթար վիճակի դառնության հետ։ Ի՜նչ տանջանքներ չկրեց այդ տառապյալ կինը վերջին օրերում, ի՜նչ թշվառությունների ականատես չեղավ նա։ Մի ուրիշը նրա տեղում վաղուց արդեն բոլորովին հալված և հյուծված կլիներ։ Բայց նա տակավին պահպանել էր յուր հոգու զորությունը, որ ավելի ամրանում էր այն ջերմ հավատով, որ ուներ նա դեպի նախախնամության անսահման գթությունը։

Նա նստած էր յուր դատարկ մենարանում, բայց նրա տխուր մտածությունները հածում էին երբեմն դեպի արևելք, երբեմն դեպի արևմուտք։ Այնտեղ, արևելքում, Անուշ բերդի մթին նկուղների մեջ, աքսորված էր թագավոր֊ամուսինը։ Այնտեղ, արևմուտքում, բյուզանդական պալատի սպանիչ փափկության մեջ, պահված էր ապագա ժառանգ որդին։ Երկուսն էլ օտարության մեջ, երկուսն էլ դժ֊ ժխբախտության մեջ։ Իսկ ի՞նքը։— Ինքը նույնպես բանտարկված էր յուր անառիկ ամրոցում, որ այժմ յուր գերեզմանն էր դարձել...

Սպասում էր որդուն։ Բայց չեկավ որդին, ուշացավ որդին։ Վաղուց էր, ոչինչ լուր չուներ Բյուզանդիայից։ Ի՞նչ էր կատարվում այնտեղ, ի՞նչ էր որդու համեցության պատճառը,— այդ մասին ոչինչ չգիտեր։ Միթե թշնամին այնպես անխզելի՞ շղթայով շրջապատել էր յուր բերդը, որ ոչ ոքին թույլ չէին տալիս մոտենալ, որ գոնե մի համբավ բերեր։ Ի՞նչ էին շինում յուր նախարարները, ինչո՞ւ օգնության չէին հասնում, որ վանեն թշնամուն, որ խորտակեն պաշարման անխզելի շղթան։ Երևի նրանք մտածում էին, թե բերդում դեռևս այնքան ուժ կա, որ կարող է առանց դրսի օգնության պաշտպանվել։ Երևի նրանք չգիտեին, թե ի՞նչ դժբախտություններ էին պատահել բերդում:—

Եվ իրավ չգիտեին։

Այդ մտածությունների մեջ՝ կրկին վերկացավ նա, սկսեց անցուդարձ անել դատարկ սենյակում։ Այդ առաջին գիշերն էր, որ անմարդացած ապարանքի դատարկությունը, մի լայներախ վիշապի նման, ահարկու բերանը բաց արած, սպառնում էր կլանել նրան։ Մի առանձին սոսկումով նայում էր յուր շուրջը, և չէր