Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/416

Այս էջը սրբագրված է

Մյուս օրը թագուհին և օրիորդը, Ալանողանի հսկողության ներքո, ճանապարհ ընկան դեպի Պարսկաստան։ Տարագրյալ թագուհուց չբաժանվեցան և նրա երկու նաժիշտները։

Այնուհետև պարսից զորքերը ամբողջ ինն օր ու ինն գիշեր կրում էին Արշակ թագավորի գանձերը, որ ամբարված էին այդ ամրոցում։ Այնտեղ անշարժ մնացել էր և սովից ու ժանտախտից մեռյալ բազմության հարստությունը։ Երբ բոլորովին դատարկեցին, հետո հրդեհեցին գեղեցիկ Արտագերսը...