Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/421

Այս էջը սրբագրված է

— Դա գլխավոր բանակի մի փոքրիկ մասն է։ Այստեղ հավաքվել են միայն Դվինի և Արտաշատի գերիներին։

— Ո՞ւմ հրամանատարության ներքո է գտնվում այդ բանակը։

— Պարսից Զիկ անունով զարոպետի։

Երիտասարդը Սամվելն էր։ Նա գնում էր յուր հոր և յուր քեսու՝ Մերուժան Արծրունու մոտ։

— Հետևի՛ր ինձ,— դարձավ նա դեպի փայակը, յուր ձիու գլուխը շուռ տալով դեպի Նախճվանի ճանապարհը։ Նրա հետ ամբողջ սպախումբը դիմեց դեպի այն կողմը։

Նա որոնում էր հորը, որոնում էր և քեռուն։ Որոնում էր այնպիսի սրտով, որպես կյանքից ձանձրացած, բայց դեռ անվճռականության մեջ տատանվող մարդը որոնում է մահադեղ և, միևնույն նմանակ, ինքն իրան մխիթարում է, երբ չէ գտնում, որ բաղձանքը ատարե։ Նույնպիսի մի անվճռականության մեջ տանջվում էր նա, սկսյալ այն օրից, երբ բաժանվեցավ յուր մորից, երբ թողեց Ողան ամրոցը և ճանապարհ ընկավ դեպի հոր բանակը։ Այն օրից անցան ամիսներ, անցավ մի տարի, և ավելի։ Որքա՛ն ցավալի դեպքեր պատահեցան, որքա՛ն դժբախտ իրողություններ կատարվեցան։ Նա ապարդյուն կերպով կորցրեց թե՛ թանկագին ժամանակը և թե՛ այն փառքը, որ յուր դասակիցները ստացան զանազան կռիվներում, իսկ ինքը բոլորովին անմասն մնաց։ Այդ բոլորը ավելի սաստկացնում էր նրա վշտերը և ավելի խորին կերպով խոցում նրա զգայուն սիրտը։

Բшյց նա այդ ժամանակամիջոցում բոլորովին անգործ չէր։ Նա արձյալ պատերազմի մեջ էր,— մի ներքին, բարոյական պատերազմի մեջ, որ կատարվում էր նրա սրտում, և որը ավելի սարսափելի էր, քան զենքի ու զրահի արհավիրքը։ Նա կռվում էր յուր աղճի հետ և յուր սրտի հետ. վերք էր տալիս և վերք էր ստանում։ Այդ հարվածներին չդիմացավ մանուկ սիրտը, մինչև, վերջապես, բան հիվանդության մահճի մեջ դրեց։ Վանից անցնելու միջոցին, ժբախտ Համազասպուհիի աղետալի վախճանը տեսնելուց հետո, ա այլևս չկարողացավ շարունակել յուր ճանապարհը։ Նրան բոլորովին անզգա դրության մեջ տարան Անձավացյաց Հոգվոց վանքը, որ յուր լեռնային անմատչելի դիրքի պատճառով՝ մեկուսացած իր պատերազմների աղմուկից։ Այնտեղ՝ վանականների խնամակալության ներքո՝ բժշկվում էր նա։ Նրանից չբաժանվեցան յուր հավատարիմ ծառաները, որ ամեն կերպով հոգ էին տանում երիտասարդ իշխանի առողջությունը վերականգնելու համար։ Այնու