Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/425

Այս էջը սրբագրված է

պարսից ամբողջ արքունիքը, եթե գեթ մի անգամ այնտեղ հայավելու լինես։ Բավական է, որ դու մի ասպախաղ կատարես Տիգրանի մեծ հրապարակի վրա, և Շապուհ արքան յուր պալատի բարձր պատուհաններից նայե քեզ վրա,— այն ժամանակ քո հոր ամենարմ փափագները կատարված կլինեն․․․շ

— Դու ի՞նչ գիտես, սիրելի հայր, որ ես ասպախաղի մեջ շնորհք ունեմ։

— Մայրդ գրում էր ինձ, մի՛շտ գրում էր, սիրելի Սամվել։ Գրում էր քո հաջողակությունը նետաձգության մեջ, գրում էր քո քաջությունները զինավարժության մեջ, և հորդ կարոտ սիրտը ուրարացնում էր։ Ես մխիթարվում էի իմ պանդխտության մեջ, մտածելով, որ արժանավոր որդու հայր եմ։— Ա՜խ, ես այնքան հափշտակվեցա քեզանով, որ բոլորովին մոռացա հարցնել, թե ովքե՞ր են եկած քեզ հետ։

Սամվելը պատմեց, թե ովքեր են եկած յուր հետ։ Հայրը հրամայեց, որ բոլորին տեղավորեն պատշաճավոր վրաններում։

Հետո կրկին դարձավ նա դեպի որդին, հարցնում էր մոր մասին, հարցնում էր քույրերի և եղբայրների մասին, հարցնում էր, ի՛նչ <<պատրաստություններ>> է տեսել մայրը, Ա մի առանձին հետաքրքրությամբ աշխատում էր տեղեկանալ, թե Տարոնում ինչե՞ս են նայում «գործերի» վրա, քաղաքացիք ի՞նչ տրամադրության մեջ են, և այլն։ Սամվելը հոր հարցասիրությանը բավականություն էր տալիս կա՛մ թեությամբ, կա՛մ անորոշ և երկդիմի ենթադրություններով, որոնք կատարելապես չէին գոհացնում նրա հետաքրքրությունը։

— Մայրդ նամակ չտվե՞ց,— հարցրեց նա։

— Ի՛նչպես չէ։— Սամվելը հանեց ծոցից մոր նամակը և տվեց հորը։

Հայրը նայեց նամակի թվականի վրա և զարմացավ։

— Այդ նամակը հին է, սիրելի հայր,— ասաց Սամվելը, և սկսեց պատմել յուր հետ պատահած արկածները, յուր մահամերձ հիվանդությունը, Անձավացյաց Հոգվոց վանքում երկար ժամանակ մնալը և այլն։ Թաքցրեց հորից միայն՝ յուր առողջանալուց հետո՝ զանազան տեղեր գնալը և զանազան անձանց հետ տեսնվիլը։

— Դա կատարյալ միամտություն է, Սամվել,— նկատեց հայրը վշտանալով։— Դու այդքան ժամանակ հիվանդ ընկած ես լինում մի անհայտ վանքում, ո՛չ քո հորը և ոչ քո մորը իմտցու չես տալիս։