Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/427

Այս էջը սրբագրված է

ղիվ կարողանում էին տանել նրան, երբ լուծվում էր այդ վրա:

Մի ամբողջ օր հազիվ կարողանում էին կանգնել նրան, երբ հրկավոր էր լինում կրկին կազմել։ Այդ պատճառով, վրանը միշտ առաջ տարվում էր հետևյալ իջևանը, որ ժամանակ ունենային պատրաստելու։

Նա կազմված էր բավական բարձր հողաթումբի վրա, որ շինված էր ժամանակավորապես վրանը զերծ պահելու համար անձնային հեղեղներից, որ գարնան եղանակներում խիստ հաճախ էին ստահում այդ կողմերում։ Այդ բարձր դիրքից երևում էր ամբողջ բանակը, որ տարածվում էր հեռու, շատ հեռու, մինչև Արաքսի ափերը, և բռնել էր կանաչազարդ տափարակի մեծ մասը։ Երեկոյան կիսամռայլի միջից, բանակի մյուս ծայրում, հազիվ երևում պարսից Կարեն անունով նշանավոր զորապետի վրանը, որի գմբեթաձև կատարի վրա ծածանվում էին պարսկական դրոշակներ։ Մամիկոնյան իշխանի վրանի հանդեպ՝ երևում էր Մերուժանի երկնագույն վրանը, Արծրունյաց արծվաթև վիշապի վառով։

Երբ Սամվելը լվացվեցավ, հագուստը փոխեց և կրկին վերարձավ հոր մոտ, նա դեռ չէր վերջացրել նամակի ընթերցումը։ Նրան չխանգարելու համար, անխոս նստեց մի կողմում, և լուռ նայում էր հոր դեմքի մթին արտահայտությունների վրա որ ոչ բոլրովին մխիթարական էին։ Դա նամակ չէր, դա մի ընդարձակ կուցում էր, որով Սամվելի աչալուրջ մայրը մանրամասնորեն հաղորդում էր յուր ամուսնին «գործերի» դրության մասին Տարոնում։

Նամակի ընթերցումից հետո՝ հայրը գտնվում էր մի տեսակ անհույզ տրամադրության մեջ։ Կինը, ի միջի այլոց, զդուշացրել էր նրան՝ «շատ չհավատալ Սամվելին»․․․ Կնոջ մի այդպիսի դատողությունը բոլորովին տարօրինակ էր թվում նրան։ Իբրև բարձր ազնվական, մանավանդ իբրև հայր, նա երևակայել անգամ չէր կարող, թե որդին կհամարձակվեր սեփական կամք և սեփական ցանկություններ ունենալ։ Նա դեռ նայում էր Սամվելին, որպես նախկին երեխայի վրա, առանց նկատելու, որ երեսն աճել էր, զարգացել էր և սեփական մտածությունների տեր դարձել։ Նրա մեջ՝ ազնվապետական կամայականությունը՝ յուր ատակներից հետո՝ անցնում էր և որդու վրա։ Այդ էր պատճառը, որ նա յուր գործերի վերաբերությամբ՝ ոչինչ պատասխանատվություն դեպի որդին չէր զգում։ Նա կարծում էր, թե ինչ որ հաճելի է եղել իրան, նույնը, անտարակույս, պետք է հաճելի լինի