Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/429

Այս էջը սրբագրված է

գերեզմանական հանգստություն։ Միայն ահարկու բանակն էր, երեկոյան լռության մեջ, շնչում էր որպես մի հրեշավոր մարդկություն։ Ընթրիքի ժամն էր։ Նա, անշարժ վիշապի նման, պատրաստվում էր կերակրվել, որ ավելի մեծ կատաղությամբ տարե յուր սոսկումները։ Զինվորները հավաքված էին բացօթյա խարույկների շուրջը և իրենց համար կերակուր էին պատրաստում։ 1 զորապետների շրջական խոհանոցները բուրում էին համադամ խորտիկների ախորժելի հոտով։

Միայն ընթրիքի ժամանակ Մամիկոնյան իշխանը հրամայեց հնչել յուր մոտ Սամվելի հետ եկած մարդիկներից՝ ծերունի Արկին և Արտավազդ մանուկին, որը նույնպես Մամիկոնյան տազ էր։ Երբ ներս մտան, աշխույժ պատանին ուրախությամբ վալ, փաթաթվեցավ իշխանի պարանոցին, իսկ ծերունին մնաց ոտքի վրա։

— Դու, երևի, չէիր սպասում, որ ես կգայի Սամվելի հետ,— ում էր նա, յուր անհանգիստ ձեռքերով փայփայելով իշխանի սերը։— Տեսա՞ր ինչպես եկա։

— Դու ամենափոքրիկ հասակումդ ևս միշտ այդպես քաջ էիր, ելի Արտավազդ,— պատասխանեց իշխանը, նստացնելով նրան յուր մոտ։— Իսկ այժմ բավական սիրուն և հասած տղա ես փորձել, իհարկե, հիմա ավելի քաջություն կունենաս։

Այս խոսքերը ավելի գրգռեցին Արտավազդի սնափառություն և առիթ տվին նրան հարցնելու։

— Այդ բանակում պարսիկ պատանիներ կա՞ն։

— Կան, ինչո՞ւ համար ես հարցնում։

— Ես եկել եմ նրանց հետ մրցելու, որ ցույց տամ, թե հայ ոտանիները ո՛րքան ճարպիկ են պարսիկներից։

— Այդ դու կանես Տիզբոնում, սիրելի Արտավազդ, Շապուհ արքայի պալատական տղաների հետ։

— Դու ինձ կտանե՞ս այնտեղ։

— Իհարկե, կտանեմ։

Պատանին սկսեց ուրախանալ։

Կայտառ, կյանքով լի պատանին այն աստիճան հափշտակել իշխանին, որ նա նոր նկատեց, որ ծերունին ոտքի վրա էր, և վերարձավ դեպի նա, ասելով.

— Նստիր, Արբակ, ինչո՞ւ ես կանգնած։

Ծերունին թոնթորալով նստեց։ Նա Մամիկոնյան տան ամենահին դայակներից մեկն էր, յուր ձեռքերի վրա սնուցել էր որպես իշխանին, նույնպես և նրա որդի Սամվելին։