Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/433

Այս էջը սրբագրված է

— Վեր կա՛ց, ի՜նչ քնելու ժամանակ է,— ասաց նա յուր սորակտն կատակներով։— Երեկ, երեկոյան կիսամռայլի ժամանակ ած լինելով, մենք ոչինչ տեսնել չկարողացանք, բայց ահա՝ արեգակը ծագել է և նկարել է մեր առջև հրաշալի տեսարաններ, որոնց ա կարելի է նայել, և սարսափնե՛լ...— Նա արդեն, դեռ արևը չծաած, մի քանի անդամ գլուխը դուրս էր հանել վրանից և նայել էր ա շուրջր:

Սամվելը քնեած ալքերը բաց արավ, բայց ոչինչ տեսնել չկարողացավ, որովհետև վրանի վարագույրները ցած էին թողած։ մրսում դեռ տիրում էր խորին մթություն։ Պատանին վեր ցատկեց ւր անկողնից, բարձրացրեց վարագույրի մի կողմը։ Արևի մեղմ ճառագայթները իսկույն լցրին վրանը ախորժելի ջերմությամբ։

Շատ չանցավ, ներս մտավ պատանի Հուսիկը, Սամվելի հավատարիմ սպասավորը, և հավաքեց անկողինները։ Այդ ուրախ, անհոգ պատանին անգամ, դեպքերի ու հանգամանքների տխուր տպավորության ներքո, բոլորովին կորցրել էր յուր սովորական վարթությունը։ Ամեն առավոտ, երբ կհայտնվեր նա յուր տիրոջ մոտ, միշտ նրա բերանում պատրաստ էր մի նոր ծիծաղելի համվ, մի նոր սրախոսություն, որով նա կվաներ յուր տիրոջ թախծությունը։ Իսկ այս առավոտ ներս մտավ նա տրտում դեմքով, և նրայն յուր վառվռուն աչքերով նայեց Սամվելի երեսին, տեսնելու, թե ինչ տրամադրության մեջ էր սիրելի տերը, և ապա լուռ րպով սկսեց յուր գործը։ «Դարձյալ նրա երեսին գույն չկա․․․ դարձյալ նրա սիրտը հանգիստ չէ․․․— մտածում էր նա, և ինքն ան ավելի տխրում էր։ Ավարտելով յուր գործը, կրկին լռությամբ դուրս գնաց նա։

Ներս մտավ ծերունի Արբակը և, «բարի-լույս» ասելով, նստեց ւ կողմում։ Նրա վշտալի սիրտը այս առավոտ ավելի խռովված ւ, քան որևէ այլ ժամանակ։ Սամվելը արդեն լվացվել և հագնվել էր։ Ծերունին հայտնեց, հայրը մի քանի անգամ մարդիկ է ուղարկել տեղեկանալու, արդյոք վե՞ր է կացել որդին, թե ոչ։

— Այդպես վաղ ինձ հետ ի՞նչ գործ ունի,— հարցրեց Սամվելը։

— Նախաճաշիկ ուտելու է հրավիրում,— պատասխանեց ծերունին։— Նրանք զինվորական մարդիկ են, վաղ վեր են կենում, վաղ էլ ուտում են։ Մենք էլ պետք է հարմարվեինք նրանց սովովորույթններին։

Րաֆֆի, Երկռրի ժողովածու, հ. VII