Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/438

Այս էջը սրբագրված է

կը խորին վրդովմունքով լսում էր։— Կտա՜ նրան Արշակունիների թագը... Բայց այդ թագը յուր գլխին դնելն է ամենամեծ դժվարութչունը...

Իշխանը խեթ կերպով նայեց պարզախոս ծերունու վրա, հարցնելով.

— Ինչո՜ւ, Արբա՛կ։

Նրա համար, տե՛ր իշխան, որ այսօր կամ էգուց, հանկարծ կհայտնվի Պապը, Արշակունիների օրինավոր ժառանգը և, հավաքելով յուր շուրջը հայոց ցրիվ եկած նախարարներին, կրկին տեր կդառնա յուր հոր անտեր մնացած գահին... Այս ճերմակ գլուխը շատ բան է տեսել, տե՛ր իշխան,— նա ձեռքը տարավ դեպի ալևոր մազերը,— այդ ևս իմ աչքերով տեսնում եմ... Այո՛, կգա Պապը և տեր կդառնա յուր հոր գահին...

Իշխանը սկսեց արհամարհանքով ծիծաղել։

— Գլուխդ,— ասաց նա,— իրավ է, ճերմակացել է, բայց կուրծքիդ մեջ դեռ երեխայի սիրտ ես կրում, Արբակ։ Դիցուք թե, հայտնվեցավ դեռ անփորձ, դեռ բոլորովին երիտասարդ Պապը։ Դիցուք թե, հավաքեց յուր շուրջը հայոց ցրիվ եկած նախարարներին։ Բшյց ի՞նչ կարող են անել նրանք։ Դու կարծում ես, որ այդ բոլորը չէ՞ նախատեսված։ Մերուժանը ապառաժի վրա ցանող մարդիկներից չէ. նա գիտե յուր գործը. նա բավական մեծ խելքի տեր մարդ է։

Ծերունին, գլուխը բացասական կերպով շարժելով, ասաց.

— Ես նրա մեջ ո՛չ թե մեծ խելք, այլ մի կորյակի չափ խելք չեմ գտնում, տե՛ր իշխան։ Նա կամենում է հայոց թագավոր լինել բայց միևնույն ժամանակ ավերակ ու անմարդաբնակ է դարձնում այն երկիրը, որի թագավորը պետք է դառնա։ Դա ի՞նչ խելք է։ Մի՞թե խավարասեր բուի նման՝ նա ավերակների վրա պետք է թագավորե։ Ո՞ւր է տանում այդ գերիներին և ի՞նչի համար։

Ծերունին այն աստիճան հարգված էր Մամիկոնյանների տան մեջ, որ իշխանը չբարկացավ նրա վրա, այլ հարկավոր համարեց բացատրել եղելությունների բուն պատճառները, և ապացուցանել, թե իրավ Մերուժանը մեծ խելքի տեր մարդ է, և գիտե կանխապես Նախագուշակել ապագան, և նրա համեմատ տնօրինել յուր գործերը։

— Հենց դրա մեջն է Մերուժանի խելքի մեծությունը, սիրելի Արբակ, որ նա դատարկեց Հայոց երկիրը,— պատասխանեց իշխանը ժպտալով։— Երբ կհայտնվի Պապը, նա Հայոց երկրում ո՛չ մի