Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/445

Այս էջը սրբագրված է

խարույկով... Թող վերջացնե, ես հետո կգամ... Իմ աչքերի ուղիղն ասեմ, սաստիկ վատ է աղդում կրակը... — Մանավանդ մագաղաթի՜ կրակը...— ավելացրեց ծերունի կը, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով։


Հայրը, նկատելով որդու համառությունը և ծերունու կծու ակ- կությունը, այլևս չստիպեց նրանց, դուրս եկավ և ինքը միայ- գնաց դեպի խարույկը։ Նրա ետևից վազեց պատանի Արտավազդը, որ դեռ կանգնած էր վրանի մուտքի մոտ, ասելով.

— Ես կգամ քեզ հետ, սիրելի Վահան, ես չեմ վախենում կրակից ես մինչև անգամ սիրում եմ կրակը...

Սամվելը և ծերունի Արբակը մնացին վրանում միայնակ։ -Մագաղա՜թ են այրում, սիրելի Արբակ,— կրկնեց երիտասարդը, դառնալով դեպի ծերունին։— Այրո՞ւմ են մեր կործանված ճարների սուրբ Կտակարանները... Այրում են մեր եկեղեցուն ու դպրությունը, որ մեզ պարսկացնեն... Եվ իմ հայրը գնում անդիսատես լինելու, գնում է զվարճանալու մի այդպիսի չա- դործությամբ...

Եվ իրավ վառվող խարույկը ամբողջապես կազմված էր սուրբ Հայերրից։ Դրանք նույն եկեղեցիներից և նույն վանքերից հափշտակված գրքերն էին, որ կործանեց Մերուժանը, որ հրդեհեց Մեժանը, և որոնց կրակը դեռևս չէր հանգել։ Պարսից արքայից արքայի բաղձանքները կատարելու համար կործանեց նա քրիստոնեական տաճարները, որպեսզի նրանց տեղում ատրուշաններ հիմնական Պարսից արքայից արքայի բաղձանքները կատարելու համար՝ 1 ժամ այրում էր, ոչնչացնում էր նա քրիստոնեական մատյանները, որպեսզի, նրանց փոխարեն, հայերի ձեռքը տար պարսից կրոնական ՚քերը, որ հայերը պարսկերեն կարդային, պարսկերեն աղոթեին պարսից լեզվով արտահայտեին իրանց զգացմունքները։

Սամվելը գիտեր այդ բոլոր նախասահմանյալ մեքենայությունները, իսկ այժմ յուր աչքերով տեսնում էր այն անողորմ գործունեությունները, որ պիտի հեշտացնեին պարսից արքայից արքայի նենգավոր նպատակները իրագործելու։ Դեպի գերություն էին վատնում եկեղեցականներին, որ անտեր թողնեն թե՛ եկեղեցին և թե՛ փարա հոտը, որ դյուրությամբ կարողանան կեղեքել քրիստոնյա ժողովուրդը։ Այրում էին կրոնական գրքերը, որ ոչնչացնեն կրոնը քամվելը այլևս համբերել չկարողացավ, դարձավ դեպի ծերունին Այս խոսքերով.

— Սիրելի Արբակ, ինչ որ անելու է, պետք է անել... ժամա-