Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/446

Այս էջը սրբագրված է

նակը թանկ է մեզ համար... Իջեցրու վրանի վարագույրները և ինձ միայնակ թող այստեղ։ Ով որ հարցնելու լինի, կասես գլուխը ցավում է, քնած է։ Իսկ մի ժամից հետո կուղարկես ինձ մոտ Մալխասին։

Ծերունին տխուր մտախոհության մեջ վերկացավ, վրանի վա֊ րագույրները ցած թողեց և իսկույն դուրս գնաց։ Սամվելը մի քանի րոպե մնաց լուռ, տատանման մեջ։ Նրա քնքուշ զգացմունքները, նրա վերին աստիճանի բարի սիրտը' բռնանում էին խելքի և սառն մտածության վրա։ Մի քանի անգամ վեր առեց մագաղաթի թերթը, կամենում էր գրել, բայց դարձյալ ցած դրեց։ Ձեռքը տարավ դեպի ճակատը, որ բորբոքվում էր տենդային կրակով։ Աշխատում էր ամփոփել յուր հիշողությունները, աշխատում էր վանել ա՛յն մռայլը, ա յն անբացատրելի մթությունը, որ այդ րոպեում պատել էին նրա միտքը։ Նա վերկացավ, փոքր֊ինչ ետ քաշեց վարագույրի մի եզրը, որ լույս լինի։ Նստեց, կրկին առեց մագաղաթյա թերթը և գրիչը է Սկսեց դանդաղ ձեռքով գրել։ Նա գրում էր և ամեն մի բառի վրա րոպեներով մտածում էր։ Այդ նամակի ճշտությունիցն էր կախված' անվրեպ կերպով նպատակին հասցնել այն սրտագին խորհուրդը, որ վաղուց արդեն խմորվում էր նրա գլխում։ Մի սխալ քայլ կարող էր ամեն ինչ ոչնչացնել։ նրա խորհուրդը որքան մեծ էր, նու՛յնքան և վտանգավոր էր։ Եվ այդ իսկ խորհրդից էր կախված թե՛ նրա խղճի հանգստությունը և թե՛ նրա հայրենիքի բախտը։ Նա դրեց առաջին նամակը և սկսեց երկրորդը։

Նամակները արդեն վերջացրել էր, երբ ներս մտավ Մալխասը Երիտասարդը դարձավ դեպի նա, հարցնելով.

— Դու ծանո՞թ ես Արաքսի աջակողմյան ափերի մոտ տարածվող ճանապարհների հետ։

— Ծանոթ եմ, — պատասխանեց մշտապատրաստ փայակը։— Բայց մի քանի ճանապարհներ կան, որի՞ մասին է հարցնում իմ, տերը։

— Այն ճանապարհի մասին, որ ուղիղ գետի եզերքովն է գը֊ նում և հասնում է մինչև Աստղապատի անցքը։

— Գիտեմ։ Դա ամենավատ ճանապարհն է և վտանդավոր։ Երբեմն իջնում է գետի ափերի մոտ, երբեմն ոլորվում է ապառաժների լանջաց վրայով, իսկ երբեմն անցնում է նեղ կիրճերի միջով, և երբեք չէ բաժանվում գետի ընթացքից։

— Այդ իսկ ճանապարհի մասին է իմ խոսքը։ Ա՛ռ այս նամակները։ Նախ կբռնես դեպի Երնջակ տանող ճանասլարհը։ Այն