Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/448

Այս էջը սրբագրված է

— Նամակը հանձնելուց հետո ի՞նչ պիտի անե իմ տիրոջ ծա- ռան։

— Կշարունակե յուր ճանապարհը։ Քեզ կհանդիպի Ռշտունյաց Գարեգին իշխանը չուր զին չալ լեռնաբնակներով։ Նրան իմ կողմից կասես մի բառ միայն՝ «շտապել»:

— Իսկ եթե ուրիշ բաներ ևս հարցնելու լինի։

— Ինչ որ գիտես, բոլորը կպատմես։ Դու, կարծեմ, բավա¬ կան ծանոթացած պետք է լինես պարսից բանակի այժմյան դրության հետ։

— Իմ տիրոջ ծառան ամեն ինչ տեղեկացել է, գիտե պարսիկ զորքերի թիվը։ գիտե՝ ո՛րքանը ձիավորներ են, ո՛րքանը հետևակներ են, գիտե քանի՛ գունդերի են բաժանված և յուրաքանչյուր գունդին ո՛վ է հրամայում։

— Այդքանը ևս շատ բավական է։ Այժմ կարող ես գնալ։ Տեր ընդ քեզ։

Հավատրիմ փայակը, որ մտքի պես արագ էր և դևի պես ճարպիկ, որ հոգով ու սրտով նվիրված էր Սամվելին, որ միշտ ուրախ էր լինում, երբ նրանցից մի նոր հանձնարարություն էր ստանում,— այս անգամ ավելի ևս ուրախացավ, որովհետև նրա սրտի վրա ևս ծանրացած էին տխուր իրողությունների դառն հարվածները, և մխիթարվում էր, որ յուր ծառայություններով գուցե կարող կլիներ փոքր ի շատե օգնել գործին։

Նրա հեռանալուց հետո, ներս մտավ Արբակը։

— Բարձրացրու վարագույրները,— ասաց նրան Սամվելը։ — Նայի՛ր, որ մեր շուրջը օտար մարդիկ չլինին։

- Ոչ ոք չկա, ամենքը հավաքվել են խարույկի մոտ տեսնելու, թե ի՛նչպես են այրում աստուծո սուրբ գրքերը։

Ծերունին, վարագույրները բարձրացնելուց հետո, նստեց։ Սամվելը հազիվ լսելի ձանյով ասաց նրան.

— Ես այսօր կգնամ Մերուժանի մոտ ճաշելու, թեև ինձ հա¬ մար թույնի չափ անախորժ պիտի լինի նրա ճաշը։ Բայց կաշխատեմ օգուտ քաղել այդ ճաշից։ ճաշի ժամանակ խոսակցությունը այնպես կտանեմ, որ մյուս օրը, երեկոյան, անպատճառ կարգադրվի որսորդության հանդես Արաքսի ափերի մոտ։ Դու պատրաստ կլինիս ինձ հետ գալու և կանխապես կնախապատրաստես իմ մարզիկներին։ Հասկանո՞ւմ ես


- Հասկանում եմ...— պատասխանեց ծերունին խորհրդավոր