Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/449

Այս էջը սրբագրված է

ձայնով և երկյուղած աչքերը դարձրեց դեպի երկինքը, կարծես ամենակարողի հաջողությունն էր խնդրում։

Երիտասարդը շարունակեց.

— Իմ մարդիկներից յուրաքանչյուրը պետք է լավ գիտենա յուր դերը, եթե ոչ, մի ամենափոքր սխալ կարող է ամեն ինչ փը- չացնել։ Նրանք պետք է հետևեն պայմանական նշաններին և նույն նշանների համեմատ գործեն։ Իցե թե հանգամանքները փոխվին, աչդ դեպքերում դու պետք է, հանգամանքների փոփոխության համեմատ, փոխես և նրանց գործելու եղանակը...

— Արբակը այդ բոլորը կարգադրել է, դու անհոգ կա՛ց.,— պատասխանեց ծերունին և գլխով հասկացրեց' ընդհատել խոսակցությունը, որովհետև նույն միջոցին դեպի որդու վրանը գալիս էր հայրը։

Ներս մտավ հայրը, ասելով.

— Այժմ գնանք, սիրեւի Սամվել, Մերուժանը սպասելիս կլինի մեզ, նրա հյուրերը արդեն հավաքվել են։

Գ

ԶՎԻԹԱ

«ասեն զօրադլուխքն Պարսից ցԶուիթ երէց քաղաքին Արտաշատու.— Եկեալ ի միջոյ գերւույդ, և երթ գնա՝ դու յո պետք է քեզ։ Ել ոչ առնոյր զայս յանձն երէցն Զուիթ, այլ ասէր.— Յո զխաշնդ տանիք, եւ զհովիւս տարայք, զի ոչ է մարթ հովուի թողուլ զխաղն իւր, այլ պարտ է հովուի դնել զանձն ի վերայ ոչխարին իւրոյ Եւ զայս ասացեալ եմուտ ի դեր ութիւնն եւ խաղաց ի դերութիւն ընդ իւրում մողովյրդեանն յերկիրն Պարսից»։
Փսսաոոս:

Կեսօր էր։ Մերուժանի ընդարձակ, երկնագույն վրանում ար¬ դեն հավաքված էին հյուրերը։ Բոլորից բարձր նստած էր Հայր֊ Մարդպետը— Դղակը, որ յուր անհեթեթ հագուստով և վիթխարի մարմնով մի քանի մարդու տեղ էր բռնել։ Նրա աջ և ահյակ կող֊

29 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. VII