Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/453

Այս էջը սրբագրված է

հայկական ծագումից չէր. Կանխահաս ծերությունը բոլորովին արծաթաջրել էր գլխի երկար գիսակները, բայը սև մորուքի մեջ դեո նոր էին նշմարվում ճերմակի հետքերը։ Առհասարակ ամբողջ կերպարանքի մեջ փայլում էր մի առանձին վսեմություն, որ խիստ լեզգու տպավորություն էր գործում։

— Արտաշատից մինչև այստեղ, երեսս գետնին քսելով, քո սպասին եմ եկեք, Մերուժան,— ասաց նա ողոքավոր, բայց խռովյալ ձայնով։— Եկել եմ իմ աղերսը և իմ աղաչանքը թափելու քո գթության առջև։ Մի ամբողջ շաբաթ գտնվում էի քո բանակի մեջ, բայց արգելում էին իմ ձայնը քո բարի ունկնդրությանը հասցնելու։ Այժմ լսի ր տառապյալ ծերունուս, ով քաջդ Մերուժան։

— Ով ես դու,— հարցրեց Մերուժանը, ուշադրությամբ նայելով ծերունու վրա, որ արձանացած էր նրա առջև, որպես մի մարմ¬նացած, սպառնական բողոք։

— Ես Արտաշատի հրեաների երեցն եմ, ինձ կոչում են Զվի- թա, կարգս ընդունել եմ Ներսես Մեծից։ Իմ հոտը, Հայաստանի մյուս հրեաների հետ, Տիգրան Բ-ի օրերում, գերի բերվեցավ Հրեասաանից։ Հայոց հյուրասեր աշխարհը այնպիսի մարդասիրական ասպնջականություն ցույց տվեց մեզ, որ մոռանանք մեր ուխտյալ հայրենիքը, որը այնքան սուրբ է և այնքան նվիրական,է յուրաքանչյուր հրեայի համար,— մոռացանք և մեր աստվածավանդ կրոնը, որը ամեն մի հրեայի կյանքի և փրկության ամենաբարձր խորհուրդն է։ Մոռացանք և մեր լեզուն, որով Մովսեսը գրեց Եհովայի սուրբ Կտակարանը։ Տրդատի օրերում, Լուսավորչի ձեռքով, քրիստոնեություն ընդունեցինք և միացանք հայերի հետ։ Այն օրից մենք ապրում էինք Հայոց աշխարհում, որպես բնիկ երկրացիներ, վայելում էինք հավասար իրավունքներ, սիրում էինք այս երկիրը և բնավ չէինք զգում, թե մենք այստեղ օտարներ ենք։ Ուրախ էինք լինում նրա ուրախության հետ և մասնակից էինք լինում նրա վշտերին...

Նա փոքր-ինչ շունչ առեց և ապա շարունակեց.

— Բախտը և բարօրությունը միշտ ժպտում էր մեզ, և մեր շտեմարանները լցված էին աշխարհի բոլոր բարիքներով։ Մեր ձեռքումն էր երկրի վաճառականությունը, մեր ձեռքումն էր ար֊ հետի և ճարտարության բարգավաճումը։ Բայց դո՛ւ, Մերուժան, անխնա ձեռքով քանդեցիր մեր նոր բույնը, որը այնքան դարերի մեծ խնամքով կազմել էինք, որը մեզ համար այնքան անդորր էր և ապահով։ Դու ավերակ դարձրիր այն մեծափարթամ քաղաք-