Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/454

Այս էջը սրբագրված է

ները, որ ամբողջ աշխարհի առջև պարծենում էին իրանց անբավ հարստությամբ։ Դու մինչև անգամ չխղճացար քո սեփական Վան քաղաքին, ուր Իսրայելի տարագրյալ որդիներր, քո նախահարց օրերում վայելում էին կատարյալ երջանկություն։ Այս անգթության դեմ կբողոքեն քո արժանահիշատակ նախնյաց վեհ հոգիները,— բողոքում է և՛ ծերունի երեցը, որ այժմ յուր դառն արտասուքն ու վշտերը թափում է քո խստասրտության առջև, որպես մի անզգա ապառաժի վրա, ով քաջդ Մերուժան։


նա դարձյալ կանգ առեց։ Սամվելը անհանգիստ կերպով լսում էր և հազիվ կարողանում էր յուր զգացմունքները զսպելը Մյուսները բարկությամբ նայում էին համարձակ ծերունու վրա և ակնարզում էին Մերուժանին, որ լռեցնե նրա հանդգնությունը։ Բայց Մերուժանը թույլ տվեց շարունակել։


— Այո՛, մեր նախնիքը գերի բերվեցան Հայոց աշխարհը, բայց բախտավորություն գտան։ Իսկ դու վարում ես նրանց դեպի մի նոր գերություն, դեպի մի նոր, անծանոթ աշխարհ։ Գերու¬ թյունը, հալածանքը, իրավ է, միշտ հրեից ճակատագիրն է եղել, սկսյալ այն օրից, երբ նրանք գերի էին Եգիպտոսում, փարավոնների ձեռքում, և ապա գերի գնացին Բաբելոն, տանջվում էին ասորեստանցոց ձեռքում։ Երկար, շատ երկար ժամանակ, Եփրատի ափերի մոտ նստած, մեր հայրերը Բաբելոնի ուռիներից քարշ էին տալիս իրանց սուրբ Կտակարանները և ողբում էին կարոտյալ Երուսաղեմը։ Այն տաժանական պանդխտության մեջ երկար մաշվում էին նրանք, մինչև Կյուրոսը, պարսից աստվածարյալ արքան ազատեց նրանց գերությունից, և, վերադարձնելով իրանց հ այրենիքը,— վերստին Երուսաղեմ յուր փառքն ու պայծառու¬ թյունն ստացավ։ Պարսից արքաների պատմության հետ կապված է այդ մեծ գործը, որի մեջ փայլում է Կյուրոսի թե՛ բարձր առաքինությունը և թե՛ անմոռանալի մեծահոգությունը։ Իսկ դո՛ւ, Մերուժան, մի անջնջելի - բիծ կդնես պարսից արքաների պայծառ հիշատակի վրա, եթե այդ ազգը կրկին ի գերություն կվարես։ Լսում ենք, որ մեզ պետք է տանես հեռավոր Սպահան։ Տա՛ր, բայց մենք չենք մոռանա մեր նոր հայրենիքը՝ Հայաստանը։ Մեր երեխաների հետ կնստենք այնտեղ՝ Զարգա-Րուդի ափերի մոտ և, որպես մի ժամանակ Իսրայելը Բաբելոնում, կախ կտանք Սպահանի ուռիներից մեր սուրբ Ավետարանը և կողբանք Մասիսը՝ մեր սուրբ Սիոնը, կողբանք Արաքսը` մեր սուրբ Հորդանանք, կողբանք Արտաշատը` մեր սուրբ Երուսաղեմը,— կող-