Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/464

Այս էջը սրբագրված է

Երբեմն լեռնային երկու զուգահեռական գուտիներ միաբանվում էին և սեղմում էին նրան իրանց անձուկ և խորին ձորակի մեջ: Այդ միջոցին նրա կատաղությունը լափ չուներ։ Ահռելի հորձանքներով զարկվում էր յուր ապառաժոտ ափերին, գոռում էր, գոչում էր, փրփրում էր և մարդ, կարծես, լսում էր նրա սոսկալի որոտմունքի մեջ այս ճակատագրական խոսքերը. «Նե՜ղ է նե՜ղ... խեղդվում եմ,..»։ Երբեմն լեռնային գոտիների միաբանությունը խեղդտվում էր, բաժանվում էին միմյանցից, հեռանում էին միմյանցից, և բաց էին անում նրա առջև լայն, ընդարձակ տարածություն։ Այդ մի¬ ջոցին նրա կամայականությունը չափ չուներ։ Ազատվելով յուր նեղ կիրճից, մի չար վիշապի նման, անխնա կերպով ողողում էր, հեղեղում էր յուր հարթ, կանաչազարդ ափերը,— և կամ, մի ար¬ բեցած հսկայի նման, երբեմն դեպի աջ էր թեքվում, երբեմն դե¬ պի ահյակ էր խոտորվում, և երբեք ուղիղ ճանապարհով չէր գնում։


Նա յուր ազատությունը խելացի կերպով վայելել չգիտեր։ Հանկարծ վիթխարի թևքերը բաց էր անում, խլում էր ցամաքից մի կտոր հող և, ճնշելով յուր զով գրկի մեջ, կղզիացնում էր նրան։ Առ ժամանակ երեխայական սիրելությամբ՝ սկսում էր փայ¬ փայել և խնամել յուր խաղալիքը։ Կղզին աճում էր, կանաչա¬ զարդվում էր, աճում էին թուփերը և վառվում էին ծաղիկները։ Երկնքի թռչունը հյուսում էր այնտեղ յուր բույնը, վայրի անա¬ սունը սնուցանում էր այնտեղ յուր ձագուկներին։ Կղզին ներկա¬ յացնում էր մի գեղեցիկ փունջ, որով զվարճանում էր նա և, պճ- նասեր երիտասարդի նման, զարդարում էր յուր հպարտ կուրծքը։ Բայց հանկարծ կարծես ձանձրանում էր նա, ալիքները փրփրալով բարձրանում էին, կոհակները կատաղաբար մռնչում էին և մի քանի րոպեի մեջ կլանում, ոչնչացնում էին գեղեցիկ զարդը, և նրա հետքն անգամ չէր երևում։

Հայոց գետերի թագավորը վարվում էր յուր հորինած կղզիների հետ նույն կերպով, որպես հայոց երկրի թագավորը վարվում էր յուր մեջ կղզիացած նախարարությունների հետ։

Եվ, իրավ, Արաքսը ներկայացնում էր յուր աշխարհի քաղաքական դրությունը։ Երբ խորամանկ պարսիկը և նենգավոր հռով- մայեցին, երկու լեռնային գոտիների նման, միաբանվելով ճըն- շում էին նրան, այդ միջոցին նրա ճիչն ու բողոքը սահման չուներ։ Յուր բոլոր կատաղությունը գործ էր գնումճ ազատվելու նրանց ճնշումից։ Իսկ երբ երկու դաշնակիցները քանդում էին իրանց