Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/48

Այս էջը սրբագրված է

տահել, ի՞նչ խոսելիք ունի... մի՜թե դարձյալ վատ լուրեր են ստացվել... եթե մի ուրախալի բան լիներ, ինչո՜ւ էր նա գիշերով գալի ինձ մոտշ>...

 Այդ տղամարդը Մամիկոնյան Վասակի որդի Մուշեղն էր։ Վեց կամ ՝ յոթն տարի միայն մեծ կլիներ Սամվելից։ Մի հոյակապ և բարեկազմ տղամարդ, որի ամեն 

մի գծերից երևում էր լավ պատերազմողի վեհությունը։

 Սենյակը, որի մեջ գտնվում էր նա, զուրկ էր առանձին շքեղությունից։ Կոշտ մազե օթոցներով ծածկված էր հատակը, և պատերի մոտ դրած էին մի քանի բազմոցներ, որոնք նույնպես պատած էին կոշտ գորգերով։ Այստեղ և այնտեղ 

երևում էին զենքեր, որոնք զուրկ էին հարուստ զարդարանքներից։ Դեպի ամեն կողմ, ուր և նայում էիր, աչքի էր զարկում պարզություն և անփառասիրություն։ Երևում էր, որ այդ սենյակի բնակիչը, յուր իշխանական տան մեջ անգամ, սիրում էր պահպանել զինվորական կյանքի խըստակեցությունը։ նրա հագուստի պարզությունը բոլորովին համապատասխանում էր յուր թևանի անշքեղությանը։ նրանց մեջ նկատվում էր ավելի ամրություն և դիմացկոտություն, քան թե նրբություն կամ ճաշակː

 նա մոտեցավ լուսամուտին, ետ քաշեց վարագույրը և բաց

արեց փեղկերից մեկը։ Երկար, անշարժ կանգնած, նայում էր դեպի դուռը։ Ոչինչ չէր երևում, ոչինչ չէր լսվում։ Ամեն ինչ նիրհում էր խորին մթության մեջ։ նայում էր դեպի այդ մթությունը, և նրա սրաթռիչ միտքը սլանում էր հեռու և հեռու, դեպի Տիզբոնի արքունիքը։ Այնտեղ էր նրա սիրելի հայրը, այնտեղ էր և նրա սիրելի թագավորը։ Այն օրից, որ գնացել էին նրանք, ոչինչ տեղեկություն չուներ։ Ի’նչ էր այդ լռության պատճառը... մի՜թե խաբե´ ց Շապուհը.. « մի՜թե բոլոր ճանապարհները փակվա´ ծ էին... Նա ոչինչ չգիտեր, նրան ոչինչ հայտնի չէր։ Եվ նրա տխուր մտածությունները նույնպես խարխափում էին անստուգությունների մեջ, որպես նրա րարկությամբ լի աչքերը խարխափում էին գիշերային խավար մթության մեջ։

 Այդ դրության մեջ գտավ նրան Սամվելը, երբ սենյակի դուռը

կամաց բաց անելով ներս մտավ և, ետևից ձեռքը դնելով նրա ուսի վրա, սթափեցրեց խորին մտահուզությունից։ Նա ետ նայեց, ասելով. — Դու բավական տանջեցիր ինձ, Սամվել։ — Մորս լրտեսներով շրջապատված է իմ բնակարանը,— պա- 48