Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/481

Այս էջը սրբագրված է

բազուկների զորությունը յոըր նժույգի չափազանց ուժի հետ: Առանց ժամանակ կորցնելու, երկար նիզակի բունը աոևց աջ թեքի տակ, և նրա սրածայր սվինը դեպի ցած բռնելով, շտապեց ձիուն յուր բոլոր սաստկությամբ քշել դեպի վարազը: Ամեհի նժույգի սրարշավ թափը բավական էր նիզակին այն աստիճան ուժգին զարկ տալու, որով մխվեցավ նա վարազի կողքի մեջ և ծայրը մյուս կողմից դուրս եկավ։

— Այդպես հեշտ էր շամփրել գազանին,— ծիծաղելով ձայն տվին պարսիկ պատանիները,— բայց քո քաջությունը նիզակը դուրս քաշելումը պետք է տեսնենք։

Արտավազդը իսկույն ձիու գլուխը շուռ տվեց և ձին, իհարկե, դուրս քաշեց նիզակը, իսկ ահագին վարազը անշարժ մնաց գետնի վրա։

Ամեն կողմից լսվեցան հավանության աղաղակներ։ Արտավազղը թողեց որսը, որ իսկույն քարշ տվին ծառաները, իսկ ինքը մոտեցավ հանդիսատեսների խմբին։ Նրա պայծառ դեմքը փայլում էր ուրախությունից։ Նա կրկին վերադարձրեց ծերունի Արբակին թե՝ նրա ձին և թե՝ նիզակը, ականջին փսփսալով.

— Շնորհակալ եմ քո բարության համար, սիրելի Արբակ, եթե ոչ, այդ պարսիկ լակոտները ամոթով պիտի թողնեին ինձ։

Այսպես շարունակվում էր որսորդությունը, երբ Սամվելը հոր հետ դեռ նստած էին կղզու ափի մոտ։ Սամվելը լուռ նայում էր Արաքսի կարմրագույն հոսանքին, որ մեղմ ալիքներով զարկվում էր կղզու ավազոտ ափերին և նրա վրա կարմրագույն արյան տպավորություն էր գործում։ Հայրը պատմում էր նրան յուր նախամտածությունները և յուր դիտավորությունները, իհարկե, այն չափով միայն, որքան կարող էր հավատալ որդուն։ Պատմում էր, թե «երբ աստուծու հաջողությամբ» հայ և հրեա գերիներին կհասցնեն Տիզբոն, և երբ ինքը բախտ կունենա մյուս անգամ վայելելու Շապուհ արքայի ողորմածության շնորհը, այնուհետև պետք է Մերուժանի հետ կրկին վերադառնան Հայաստան։ Պատմում էր, թե այն ժամանակ ինքը, իբրև հայոց ընդհանուր սպարապետ, ի՛նչպես պետք է կազմակերպե յուր հրամանի ներքո գտնված հայկական զորքերը։ Պատմում էր և Մերուժանի դիտավորությունները, թե նա որպիսի՝ ձև պետք է տա յուր նոր հիմնած թագավորությանը Հայաստանում։ Խիստ դառնացած կերպով խոսում էր Արշակունիների «չարագործության» և «անբարոյականության» մասին և, ոգևորվելով Մերուժանի կատարած գործերի հաջողություններով, արտահայտում էր