Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/485

Այս էջը սրբագրված է

որյան վրա... Ո՞վ կատարեց այդ անգթությունները, Հա՛յր, և ինչո՞ւ համար․․․

Հայրը բնավ չէր սպասում, որ որդին մի այսպիսի հարց կառաջարկեր։ Նա շփոթվեցավ, պապանձվեցավ, և նրա բոլոր անձնասիրությունը խորտակեցավ այն դառն հանդիմանության առջև, արով որդին արտահայտեց յուր սրտի վշտերը։

  • — Դու լռում ես, հայր, դու չես պատասխանում։ Ես հասկանում եմ քո լռության իմաստը։ Բայց հայրենիքի կործանումները և բյուրավոր աչքերի լացն ու արտասուքը համարձակություն են տալիս դժբախտ որդուդ ասելու քեզ, որ այդ բոլոր անգթությունները կատարվել են երկու անձանց ձեռքով, որոնցից մեկը իմ հայրն է՝ դո՛ւ, իսկ մյուսը՝ իմ մոր եղբայրն է՝ Մերուժան Արծրունին...

— Մեծ գործերը մեծ զոհ են պահանջում...— ընդհատեց հայրը որդու խոսքերը։

— ճշմարիտ է, մեծ գործերը մեծ զոհ են պահանջում,— պատասխանեց որդին դառնացած ձայնով,— բայց դու, հայր, արդյոք լավ կշռե՞լ ես գործի մեծության հետ և հանցանքի մեծությունը։ Ոչնչացնել հայրենի աշխարհը, ոչնչացնել հայրենի կրոնը, եկեղեցին, և Հայաստանի ավերակների վրա հիմնել մի պարսկական թագավորություն, ահա՛ այս է այն գործը, որ դու, հայր, մեծ ես կոչում։

— Ինչո՞ւ պարսկական թագավորություն,— հարցրեց հայրը զայրացած ձայնով։— Միթե Մերուժանը պարսի՞կ է։

— Ապա ի՞նչ է։ Թե՛ դու, հա՛յր, և թե՝ նա ուրացել եք քրիստոնեությունը և ընդունել եք պարսեց Շապուհ արքայի կրոնը։ Հայոց եկեղեցիները լցրել եք պարսից մոգերով ու մոգեպետներով։ Ամեն տեղ ստիպում եք ուրանալ քրիստոնեությունը։ Իմ մայրը արդեն մոխրապաշտ է դարձել և Մամիկոնյանների կրոնասեր տան մեջ պարսից ատրուշան է հիմնել։ Իմ եղբայրները այժմ պարսկերեն են խոսում։ Հայոց լեզուն հալածված է մեր տնից։ Ամեն տեղ ոչնչացնում եք հայոց գրքերը, որպեսզի պարսից լեզու և պարսից դպրություն տարածեք Հայաստանում։ Երեկ իմ աչքով տեսա, թե ինչպես Մերուժանի երկնագույն վրանի առջև այրում էին հայոց գրքերը։ Այդ բոլորից հետո, երբ կորչում է կրոնը, երբ կորչում է լեզուն, երբ ոչնչանում են ազգային ավանդությունները և երբ վերջապես, հայը սկսում է պարսից սովորություններով ապրել և պարսից լեզվով աղոթել, այլևս ի՞նչ հայություն կմնա։ Եվ ձեր հիմնած թագավորությունը միթե կարո՞ղ է այնուհետև հայկական