Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/49

Այս էջը սրբագրված է

տասխանեց Սամվելը զայրացած կերպով։— Հազիվ կարողացա դուրս պրծնել։

 — Ուրեմն մի բան կա, որ քո մայրը լրտեսներ է դնումասաց Մուշեղը և նրա թախծալի դեմքը ընդունեց ավելի մոռայլ կերպարանք։
-Նստենք, կպատմեմ բոլորը։
Երկու եղբորորդիները նստեցին գահավորակի վրա։ և Սամվելը մի քանի րոպե տատանվում էր, թե որտեղից և ինչպես սկսե

յուր պատմությունը, որ Մուշեղին մեծ ցավ չպատճառե։ Նա սկսեց մի փոքր հառաջաբանով, թե ինքը համոզված է, որ Մուշեղը այնքան կամքի զորություն և սրտի ամրություն ունի, որ սառնությամբ կլսե բոլորը, և միասին կխորհեն աղետավոր պատահարների առաջը առնելու։ Բայց Մուշեղը անհամբերությամբ ընդհատեց նրան, ասելով.

 — Ի սեր աստուծո, առանց այդ ավելորդությունների, պատմի´ր, ինչ որ ասելու ունես, դու կարող ես վստահ լինել, որ եզ կնոջ նման արտասուք չեմ թափի։

Սամվելը պատմեց սուրհանդակի բերած լուրերը, թե ինչպես յուր հայրը և Մերուժանը միաբանվել են, ուրացել են քրիստոնեությունը, ընդունել են պարսից կրոնը, և պարսից մոգերով ու զորքերով գալիս են նվաճելու Հայաստանը։ Պատմեց և այն, որ Շապուհը յուր քույր Որմիզդուխտին կնության է տվել Մերուժանին և խոստացել է նրան հայոց թագավորությունը; եթե նա կհաջողացնե հայոց նախարարներին ու նշանավոր եկեղեցականներին կալանավորել և Պարսկաստան ուղարկել, և այնուհետև տարածել հայոց երկրում պարսից կրակապաշտությունը։ Պատմեց և այն, որ յուր հայրը ստացել է հայոց սպարապետությունը, իսկ Արշակ թաղավորը աքսորված է Անհուշ բերդում։ — Իսկ իմ հա՞յրը,— ընդհատեց Մուշեղը։

 Սամվելը, շփոթվելով կանգ առեց, և ապա պատասխանեց.
 — քո հայրը նույնպես...
 — Աքսորվա՞ծ է։
 — Այո', աքսորված է..
 — թազավորի՞ հետ։
 — Այո՛, թագավորի հետ..,

Սամվելը սուտ չխոսեց։ Բայց այնտեղ, Անհուշ բերդում, աք¬ սորված էր, և շղթայակապ թագավորի աչքի առջև դրել էին նրա հոր հարդով լցրած պաճուճապատանքը միայն։ Դեռ չտեսնված 49 4 Օաֆֆի, Երկերի ժողովածու, 6. VII