Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/499

Այս էջը սրբագրված է

կամավորություն է, և առանց կանխապես տեղեկանալու, թե ի՛նչ նպատակով են եկել, թույլ է տալիս յուր մոտ մտնել։

— Դու միշտ այդպես անզգույշ ես եղել, Մերուժան,— ասաց նա խրատական եղանակով։ — Քո մեծամտությունը ո՛չ սակավ անգամ քեզ վտանգի մեջ է ձգել։ Ինչպե՞ս կարելի է ընդունել մի պատգամավորություն, աոանց նախապես իմանալու, թե ո՛վքեր են կամ ի՛նչ գործի համար են եկած։ Միթե չէ՞ կարող պատահել, որ նրանցից մեկը յուր դաշույնի հարվածով քեզ մի նոր վերք կպատճառե, բայց մահացու վերք, և յուր դիակը՝ փախչելու միջոցին՝ կթողնե քո վրանի դռանը։ Միթե սակա՞վ են պատահել այսպիսի դեպքեր։

— Շատ են պատահել, — ասաց հիվանդը հանդարտ կերպով։ — Բայց ես արդեն գիտեմ, թե ի՛նչ պատգամավորություն է։

— Որտեղի՞ց գիտես։

— Ահա՛ այն տեղից։ Նայեցեք դեպի այն բարձրավանդակը։ — Նա ձեռքը մեկնեց դեպի ծածանվող դրոշակը։

Ամենքի աչքերը դարձան դեպի այն կողմը։ — Դրոշա՜կ է,— ասացին միաձայն։ — Գիտե՜ք, ի՛նչ դրոշակ է։ — Պարզ չէ երևում, բավական հեռու է։ — Սրատեսության մեջ ոչ ոք ինձ հետ կարողացել է մրցել։ Ես բոլորովին պարզ տեսնում եմ։ Նույնպիսի մի դրոշակ, արծվաթև վիշապի նշանով, այժմ ծածանվում է իմ վրանի գլխին։ Դա Արծրունիների տոհմային դրոշակն է։ Ինձանից հետո, բացի իմ մորից, ոչ ոք իրավունք չունի պարզել այդ դրոշակը։ Հանկարծ նա հայտնվում է մեր հանդեպ՝ ահա՛ այն բարձրավանդակի վրա։ Անշուշտ նրա մոտ յուր զորքերի բազմությամբ` կանգնած է իմ մայրը։ Եվ պատգամավորները, անտարակույս, նրա կողմից են գալիս։

Ես պետք է ընդունեմ նրանց։

Ամենքի վրա տիրեց խորին ապշություն, խորին շփոթության հետ։

Հիվանդը սաստիկ բարկությունից կարծես նոր ուժ ստացավ։ Մի նոր, անսպասելի ցավ վանեց նրա վերքի անտանելի ցավը, ինչպես մի թույն հալածում է մի այլ թույնին։ Նա գլուխը բարձրացրեց բարձից, նստեց անկողնու մեջ։ Սպասավորներից մեկը ձգեց նրա ուսերի վրա։ Մետաքսյա թեթև վերարկուն։ Հետո դարձավ դեպի յուր շրջապատողները այս խոսքերով.

— Տեսնո՞ւմ եք, հարգելի տյա՛րք, մի օր բացա կա գտնվեցա

499