Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/50

Այս էջը սրբագրված է

Մուշեղի հետ, Սամվելը ամբողջ օրբ տանջվում էր այն մտքով, թև ի՛նչպես հայտնե նրան հոր լսրաչար մահը Շապուհից։ Այդ կարող էր սաստիկ ծանր ներգործություն ունենալ նրա հայրասեր սրտի վրա և անմխիթար սուգի մեջ դնել նրան։ Վերջը ընտրեց երկու հարվածներից փոքրագույնը, հայտնելով, թե հայրը աքսորված է թագավորի հետ։

 — Խաբեբա պարսի կ,— բացականչեց նա սրտմտությամբ լի

ձայնով,—քեզ համար խոսքի և խոստմունքի սրբություն չկա... Վարազագիր մատանիով աղ կնքեցիր դու, որ քո կրոնի մեջ ամենամեծ երդումն է, և ուղարկեցիր, կոչելով իմ հորը և նրա թագավորին քո մոտ, իբր հաշտության ուխտ դնելու, բայց տարար և վատությամբ աքսորեցիր։ Անամոթ...

 Այդ խոսքերը վերաբերում էին Շապուհ արքային, որ նենգավոր խոստումներով հայոց թագավորին և հայոց սպարապետին

Տիզբոն հրավիրեց։

 նա դարձավ դեպի Սամվելը։
 — Իրավ է, իմ հայրը ամբողջ երեսուն տարի անընդհատ պատերազմ եց Շապուհի զորքերի հետ և ամեն անգամ ջարդեց նրանց։

Բայց պատերազմեց ազնիվ կերպով։ Եթե Շապուհը փոքր ի շատե մարդավարություն ունենար, նա չպիտի մոռանար այն մեծահոգությունը, որ իմ հայրը ցույց տվեց նրան։ Երբ նա հաղթվաժ, խորտակված, փախչո՛ւմ էր իմ հոր առջևից, նրա ամբողջ բանակը և ամբողջ կանանոցը գերի ընկավ իմ հոր ձեռքում։ Բայց հայրս նրա կանանցը պատվով և ժանվարներով ետ ուղարկեց պարսից արքունիքը։ Այդ բոլորը մոոացավ նա։ Դավաճանեց յուր երդմանը և խաբեց... Վա՛՛տ մարգ... Այսպես, լի մաղձային դառնությամբ թափվում էին խոսքերր վշտացած երիտասարդի շրթունքներից, և նրա սիրտը բորբոքվում էր վրեժխնդրության բոցով։ նա զայրացած դեմքով վեր կացավ և, կանգնելով յուր հորեղբորորդու առջև, ասաց.

 — Լսի՛ր, Սամվել, մենք մեր հայրերի զավակը չենք լինի,

մենք պոռնիկսրդի պիտի համարվինք, եթե այդ բոլոր անիրավությունները կմնան անպատիժ։ Համբերության բաժակը լցվեցավ, թշնամին մինչև ծայրը հասցրեց յուր վատությունը... նա մի քանի քայլ անցս. վ սենյակի միջով, նկատեց, որ լուսամուտը բաց էր մնացած, փակեց և ցած թողեց վարագույրը։ Անհնարին էր նայել այդ մարմնացած սրտմտության վրա, որի խոշոր աչքերից կրակ էր ցայտում, որի շրթունքները դողում էին տենդային