Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/500

Այս էջը սրբագրված է

թանակից, մի գիշեր գլուխս բարձի վրա դրի, և դուք չկարողացաք նկատել, թե ին՛չ է կատարվում ձեր բանակի շուրջը: Մենք պաշարված ենք թշնամիներով։ Իմ ամենամեծ թշնամին իմ մայրն է։


Ներկա եղողները ամոթից գլուխները ցած խոնարհեցրին, խոսք չէին գտնում պատասխանելու: Նա դարձավ դեպի սենեկապետը, կրկնելով.


— Ասա՛, թող գան պատգամավորները։


Վրանի մուտքի առջև հայտնվեցան երեք պատկառելի ծերունիներ, հաղթանդամ, թավամազ մորուքներով, և ոտից ցգլուխ զինված։ Նրանք խորին կերպով գլուխ տվին, մնացին ոտքի վրա։ Մերուժանը ճանաչեց երեքին ևս։ Դրանք Արծրունյաց տան հին զորապետներից էին։


Տեսնելով նրանց, սրտմտությունը սկսեց խեղդել մեծամիտ, անձնասեր իշխանին, որ յուր մոր պատգամավորները գտնում էին նրան վիրավոր և անկ ողն ի մեջ դրած։ Բայց, միևնույն ժամանակ, նրա կոշտացած, օտարացած սիրտը զգաց մի ներքին բաբախում, երբ երևան եղան ծանոթ դեմքեր, ծանոթ մարդիկ, որ հարուցին նրա մեջ վաղեմի մոռացված հիշողություններ...

— Ներս համեցեք,— ասաց նրանց սիրալի ձայնով։— նստեցե՛ք։

Ներս մտան, չոքեցին վրանի մուտքի կողմում, հիվանդի անկողնի ստորև։

Հիվանդը ձեռքը տարավ դեպի յուր մոտ դրած սառն օշարակը, լցրեց արծաթյա թասի մեջ, մոտեցրեց դողդոջուն շրթունքներին, և ցամաքած կոկորդը զովացնելուց հետո, դարձավ դեպի եկվորները այս խոսքերով.


-Բարով եք եկել։ Հույս ունեմ, որ ձեր գալուստը բարի նպատակի համառ կլինի։


— Ե՛վ բարի և՛ անբարի, ո՛վ քաջդ Մերուժան,— խոսեց պատգամավորներից մեկը։— Դու, անտարակույս, ճանաչում ես մեզ։ Սկսյալ քո մանկությունից` ծառայել ենք այն հոյակապ տանը, որի զավակը լինելու պարծանքն ես վայելում դու։ Մեր յուրաքանչյուրի մարմնի վրա հարյուրավոր վերքի նշաններ կան, որ ստացել ենք բազմաթիվ կռիվներում, որ մեր կյանքի ընթացքում մղել ենք այդ տան փառքն ու պատիվը միշտ անարատ պահպանելու համար։ Վերջին ժամանակներում մեջ մտավ չար ոգին, խառնեց մեր սիրելի աշխարհի գործերը։ Մեր դաշտերը ողոդվեցան արյունով, մեր քաղաքները ծածկվեցան մոխրով։ Ներքին կսիվը,ներ-

    500