Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/544

Այս էջը սրբագրված է

քանի մի հաջողագույն պայմանների մեջ, ավելի կհասունանա և ավելի մեծ հաջողությամբ կծառայի ազգին՝ հասարակությանը իսկական իդեալներ շնորհելով» («Արձագանք» 1886 թ. փետրվարի 23, №7)։

Մամուլում «Սամվելը» սկզբնապես երևալուց անմիջապես հետո, ընթերցողները հեղինակին գրած իրենց նամակներում վեպը աոանձին գրքով հրատարակված տեսնելու ցանկություն են հայտնում։ Գրողը իր ընթերցողների, պահանջը սիրով կատարում է։ Այդ մասին Հ․ Աբելյանցին գրած նույն նամակում Րաֆֆին գրում է. «Դեռ «Սամվելի» աոաջին գլուխները նոր էին լույս տեսել «Արձագանքի» մեջ, ես շատ տեղերից նամակներ ստացա, ցանկություն էին հայտնում այդ վեպը առանձին գրքով տպագրված տեսնել։ Իմ ընթերցողների բաղձանքներին բավականություն տալու համար, ես սկսեցի առանձին գրքով արտատպել «Արձագանքից»։ Մինչև այժմ տպված է 34 թերթ, այսինքն՝ 534 երես։ Հույս ունեմ, մինչև նոյեմբեր ամիսը տպագրությունը վերջանա։ «Սամվելի» աոաջին հատորը բաղկացած կլինի երեք գրքերից, թե գիրքը և թև ծավալը ավելի մեծ կլինի, քան թե «Կայծերի» 2-րդ հատորը»։

Նամակի վերջում Րաֆֆին Աբելյանցից խնդրում է արագացնել իր գրքերի և բաժանորդների «արծաթի» ուղարկումը, որպեսզի հոգա «Սամվելի» տպագրության ծախքերը։

Այսպիսով «Սամվելն» առանձին գրքով սկսել է տպագրվել դեռ 1886 թ. սկզբներից, բայց լույս է տեսել միայն 1888 թ. փետրվարին, Րաֆֆու մահից երկու ամիս առաջ (Րաֆֆին վախճանվել է 1888 թվականի ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը)։ «Արձագանքը» նույն թվականի 7 համարում (փետրվարի 28-ին) տպագրված հայտարարությունում ազդարարվում է, որ «Լույս տեսավ Րաֆֆիի «Սամվել» պատմական վեպի առաջին, երկրորդ և երրորդ գիրքը, մի մեծ հատորի մեջ ամփոփված»։ Հայտարարությունը թերթի հաջորդ մի քանի համարներում կրկնվում է։ Հարկ ենք համարում այստեղ նշել մի սխալ փաստ, որը թյուրիմացության տեղիք է տալիս։

«Սամվելի» առանձին գրքով առաջին հրատարակության տիտղոսաթերթի վրա, իբրև վեպի լույս տեսնելու տարեթիվ, տպագրված է՝ 1886։ Սա որոշակի սխալ է։ Որ «Սամվելը» առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թվականին՝ և՛ մամուլի և՛ Րաֆֆու երկերի ետմահու հրատարակիչ ու կոմենտատոր այրի Աննա Րաֆֆու կողմից բազմաթիվ վկայություններով հաստատվող, կասկածի ոչ մի հիմք չունեցող բացարձակ ճշմարտություն է։ Այդ սխալ թվանիշը, հավանաբար, հետևանք է այն բանի, որ, ինչպես վկայում է հեղինակը վերևում մեջ բերված նամակում, վեպը առանձին գրքով հրատարակելու համար նրա առաջին գլուխները, ուրեմն նաև տիտղոսաթերթը, Րաֆֆին տպագրության է տվել 1886-ին՝ հույս ունենալով, որ վեպի տպագրությունը կավարտվի նույն թվականին։ Թերևս ընթերցողը հարցնի, թև կա արդյոք տարբերություն հեղինակի կենդանության ժամանակ եղած այդ հրատարակությունների միջև, առանձին գրքով հրատարակելիս Րաֆֆին փոփոխություններ չի կատարեք վեպում։ Ոչ, չի կատարել։ Չի կատարեք ոչ միայն կառուցվածքային-սյուժետային, այլև լեզվա-ոճական կարգի էական մշակում։ 544