Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/545

Այս էջը սրբագրված է

Այնուամենայնիվ Նկատելի է, որ Վեպը վերահրատարակվելիս հեղինակի կողմից վերանայվել է։

Նշենք մի քանի երևույթներ, «Արձագանքի» հրատարակության մեջ «Երկու սուրհանդակ» գլխում ուղեվորը՝ Սուրենր և վանքի օթևանի դռնապահը զրուցելիս միմյանց մեծարում են հոգնակի թվով իրար դիմելով Վերահրատարակելիս հեղինակր, ըստ երևույթիս, զալով մեծարանքի այդ ոճի անախրոնիզմ լինելը' զրույցը դարձրել է եզակի թվով, Այնուհետև. «Արձագանքի» հրատարակության մեջ կան երեք տողատակի ծանոթագրու- , թյուններ, որոնք վեպի վերահրատարակության մեջ չեն պահպանվել Անկարե- վոր չենք համարում այդ ծանոթագրությունները լրիվ մեջ բերել այստեղ. Աոաջին ծանոթագրությունը, որ վերաբերում է «Անուշ բերդ» բառերին (այս հրատարակության 231 էջ), հետևյալն է.

«Թողնելով ավելի մանրամասն բացատրությունները «Սամվել»-ի ծանո- թյությունների համար, որ պետք է տպվեն առանձին հավևլվածով, առայժմ ավելորդ լենթ համարում նկատել, որ Անուշ բառը պարսկական Շիրին բառի թարգմանությունն է, որ արեք են մեր հին պատմագիրները և որ, իբրև կնոջ անուն, նշանակում է քաղցր: Անուշը կամ պարսկերեն ջիրինր՝ Արեաց առասպելաբանական Շամիրամն է, և որպես Շամիրամի արկածները մեր Արայի հետ գրավեցին հայ վիպասանների ուշադրությունը, նույնպես Շիրինի արկածները Ֆահրադի հետ նյութ տվեցին ոչ միայն պարսից հին և նոր բանաստեղծների երգերին, այլ մինչև անդամ և մեր աշուղների երևակայությանը։ Ամեն մի հայ աշուղ գիտե Ֆահրադի և Շիրինի վեպը։ Հայոց հին ավանդությունները Շամիրամի հիշատակին ընծայեցին Վանա վիմափոր ամրոցը, որ նրա անունով կոչվում է Շամիրամի բերդ։ Իսկ պարսից ավանդությունները Շիրինի հիշատակին ընծայեցին Բիսրթունի ամրոցը, որ նրա անունով կոչվում է նաև Վասր-Շ իրին, այսինքն* Շիրինի կամ Անուշի ապարանք։ Թև աոաջինը և թե երկրորդը* իրանց շինվածքով շատ նման են միմյանց։ Երկուսն էլ տաշած են միակտուր քարից, երկուսն էլ ծածկված են հին արձանագրություններով։ Բիսըթունի արձանագրու¬ թյունները կարդացվեցան վերջին տարիներս, իսկ Վանա րերդի արձանագրու¬ թյունները դեռ մնացել են անվերծանելի։ Այդ երկու բերդերը միևնույն նշանա¬ կությունն են ունեցել, ծառայել են որպես բանտ աքսորյալ թագավորների համար, Անուշ բերդը, որտեղ աքսորվեցավ մեր Արշակ թագավորը, նույն Ղասր Շիրինը կամ Բիսըթունի հայտնի ամրոցն է, որ գտնվում է Բիրմանշահից դեպի Բաղդադ տանող ճանապարհի վրա։ Բիսըթուն անունը առնված է շինվածքի ոճից և պարսկերեն նշանակում է անսյուն, որովհետև քարից տաշած և անսյուն են բոլոր շինվածքները».

Երկրորդ ծանոթագրությունը տրված է «Ջայ-մար» բառին (էջ 299)։ «Ջայ-մար նշանակում է օձի տեղ կամ օձի բնակարան,— այսպես կոչվում էր այն ամրոցը, ուր բնակվում էր վիշապազունների (Ամդահակա) սերունդի վերջին ժառանգը, մի օրիորդ* Անուշ անունով, որ ամուսնացավ Սահակ Արծրունու հետ, և այդ ամուսնությամբ վիշապազուների բոլոր ժառանգությունը անցավ Արծրունիներին (մանրամասնությունները հետո)»։

Երրորդ ծանոթագրությունը վերաբերում է «արեգակ լույսապայծառ» բառերին (էջ 299)։ 545