Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/546

Այս էջը սրբագրված է

«Մերուժան, կամ ավելի ճիշտ` Մեհրուժան, դյաբանական անուն է, որ կազմված է մեհր-րովշան բառերից, նշանակում է արեգակ լուսապայծառ»։

Վերահրատարակության մեղ հեղինակը որոշ փոփոխություն է մտցրել նաև «Աշտիշատի վանքը» գլխի մի քանի թվական տվյալների մեջ։

Վերևում բերված առաջին ծանոթագրությունը կարևոր է ոչ միայն ըստ էության, այսինքն Անուշ բերդ անվան մեկնությամբ, այլև նրանով, որ հավաստում է «Սամվելին» առանձին հավեյվածով ծանոթագրություններ տալու հեղինակի ունեցած մտադրության մասին։ Ի դեպ նշենք, որ վեպի՝ հեղինակի կենդանության օրոք եղած երկու հրատարակություներն էլ լի են ծանոթագրության թվանշումներով, որոնք, սակայն, մնացել են անպատասխան, չմեկնաբանված։

Անկասկած այդ, հարյուրների հասնող, թվանշումների ծանոթագրություններն էին լինելու այն հավելվածը, որի մասին խոսում է հեղինակը մեջ բերված ծանոթության սկզբում։

«Սմվելի» հեղինակային այդ ծանոթագրությունների մասին կան նաև այրի Աննա Րաֆֆու մի կարևոր վկակյությունը։ Նա վեպի Վիեննայի 1898 թվականի իր հրատարակության վերջում դրում է հետևյալ «Ազդը»։

«Սմվելի» առաջին տպագրության թղթակազմի վրա (1888 թ.) հեղինակը հայտարարում է, որ գրքի չորրորդ մասը, ծանոթագրությունների հետ միասին, լույս պետք է տեսնեն առանձին հատորով, նույն թվականին։

Այդ առիթ է տվել «Սամվելի» բազմաթիվ ընթերցողներին, մասնավոր նամակներով դիմել մեզ և բացատրություն խնդրել այդ հատորի մինչև այժմ լույս չտեսնելու մասին։

Որի համար ավելորդ չենք համարում հետևյալ բացատրությունը տալ։

«Սամվելի» լույս տեսնելուց մի քանի ամիս անցած հեղինակը վախճանվում է։ Նրա թողած անտիպ գրվածքների մեջ չի հայտնվում գրքի չորրորդ մասը, բայց տպագրված ձեռադիրների պահարանի մեջ «Սամվելի» բնագրի հետ, գտնվում են ծանոթությունների սևագրությանց մասեր և չորրորդ գրքին վերաբերող այնպիսի հատվածներ, որոնք տեղիք են տայիս կարծելու, որ հեղինակը յուր հայտարարության համաձայն գրած և պատրաստած պիտի լիներ որպես «Սամվելի» չորրորդ մասը, նույնպես և ամբողջ գրքի ծանոթագրությունները։

Հակառակ մեր բոլոր ջանքերին, մինչև այսօր չկարողացանք լուսաբանել այդ խնդիրը։

Եղած ծանոթությունները և հատվածները, մեզնից անկախ պատճառներով, չտպագրեցինք այս հրատարակության հետ, թողնելով ավելի հարմար ժամանակի։

25-ին հունվարի 1898 թ․ Լոնդոն»։

(Դժբախտաբար մենք չկարողացանք Երևանում գտնել «Սամվելի» գրքով աոաջին հրատարակության մի անարատ, սկզբի ու վերջի լրացուցիչ թերթերը և կազմը պահպանված օրինակ, որպեսզի անձամբ ստուգեինք Րաֆֆիի այդ հայտարարությունը)։

Այսպիսով «Սամվելի» ծանոթագրությունների մասին կա հեղինակի երեք հայտարարություն։

Աոաջինը վեպի առաջաբանում արածն է, ուր որոշակի ասվում է, որ ծանոթագրությունները կցված են գրքի վերջում։ (Իսկ առաջաբանը առանձին, առաջին անգամ տպագրվել է 1885 թ, «Մասիս»-ում).ծանոթագրությունների