Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/547

Այս էջը սրբագրված է

գրված ու գրքի վերջում կցված լինելու այս հայտարարությունը, ենթադրում է նաև ամբողջ վեպի պատրաստ լինելը այդ ժամանակ։ Հարց է, ծագում, այդ դեպքում ինչո՞ւ է ինքը, հեղինակը վեպը տպագրել կիսատ, առանց չորրորդ գրքի ու ծանոթագրությունների։

Երկրորդ հայտարարությունը վերևում մեջ բերված Անուշ բերդ անվանը տրված ծանոթագրության սկզբի տողերն են, որից իմանում ենք, որ այդ անվան ավելի մանրամասն բացատրությանները թողնվում են «Սամվելի» ծանոթությունների համար, որ պետք է տպվեն առանձին հավելվածով»։ Այս հայտարարությունն է կրկնում ու հաստատում նաև վեպի առանձին գրքով աոաջին հրատարակության թղթակազմի վրա հեղինակի արած երրորդ հայտարարությունը, որի մասին խոսում է այրի Աննա Րաֆֆին վերևում մեջ բերված «Ազդ»-ում։

Հեղինակի այս հայտարարությունները հակասում են իրար։ Առաջին հայտարարության համաձայն՝ վեպի ծանոթագրությունները դեռ 1885 թ. գրված պատրաստ են եղել, իսկ երկրորդ ու երրորդ հայտարարությունների համաձայն՝ ինչպես վեպի չորրորդ գիրքը։ այնպես էլ ծանոթադրություններր պետք է՝ լինեին հետո՝ 1888 թվականին.

Փաստերի այդ զուգադրությունը արդյոք հիմք չի՞ տալիս ենթադրելու, որ «Սամվելի» ինչպես չորրորդ գիրքը, այնպես էլ ծանոթագրությունները չեն գրվել, չկան։ Րաֆֆին հավանաբար վստահ լինելով իր ուժերին, իր արագագիր, հախուռն գրչին՝ դեռ վեպի առաջաբանր գրելիս, ինչպես վեպը, այնպես էլ ծանոթագրությունները ներկայացրել է իբրև արդեն գրված, պատրաստ գործ։ Սակայն հետագայում, ընթերցողների պահանջով, շտապել է մամուլում լույս տեսնող վեպը կիսատ վիճակում, առաջին երեք գրքերը հրատարակել առանձին գրքով, իսկ չորրորդ գիրքն ու ծանոթագրությունները չի հասցրել գրել մահվան պատճառով։

Այսուամենայնիվ սա ենթադրվող մեկնաբանություն է և հարցի վերջնական լոծումը պատկանում է ժամանակին։

«Սամվելը» առանձին գրքով հրատարակվել է.—

1888 թ. Թիֆլիսում, Հովհաննես Մարտիրոսյանի տպարանում։

1898 թ. Վիեննայում, այրի Աննա Րաֆֆու հրատարակությամբ, Մխիթարյանների տպարանում։

1906 թ. Վիեննայում, այրի Աննա Րաֆֆու հրատարակությամբ, Մխիթարյանների տպարանում։

1926 թ- Վիեննայում, այրի Աննա Րաֆֆու հրատարակությամբ, Մխիթարյանների տպարանում։

1934 թ. Բեյրութում, «Ազդակ» տպարանում։

1936 թ. Աթենքում, «Նոր օր» տպարանում։

1938 թ․ Բոստոնում, «Պայքարի» հրատարակությամբ։

1940 թ. Երևանում, Պետհրատի հրատարակությամբ, պրոֆ․ Ա․ Տերտերյանի ներածական հոդվածով։

1950 թ. Երևանում, Պետհրատի հրատարակությամբ, Րաֆֆու երկերի ժողովածուի երրորդ հատորը։

1956 թ. Երանում, Հայպետհրատի հրատարակությամբ, Րաֆֆու երկերի տասըհատորյակի յոթերորդ հատորը։

1957 թ Երևանում, Հայպետհրատի հրատարակո։ թյամբ։

1961 թ․ Երևանում, Հայպետհրատի հրատարակությամբ։

«Սամվելը» թարգմանվել է,—