Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/68

Այս էջը սրբագրված է

նրա մոտ։ Նրա այրական դեմքը, ամուր կազմվածքը արտահայտում էին մի անվաստակելի բնավորություն։

— Դու ինձ պետք ես, Մալխաս,— ասաց Սամվելը։

— Քո ծառան ահա յուր տիրոջ սպասումն է,— պատասխանեց գյուղացին։

— Այժմ ոչ, էգուց երեկոյան կգաս ամրոցը, ուղիղ ինձ մոտ։

Գյուղացին, ի նշան յուր խոնարհության, գլուխը շարժեց։

Սամվելը անցավ։ Գյուղացին դարձյալ շարունակեց յուր երգը։

Որսորդության պատրվակով դուրս գալով ամրոցից, այսօր թեև Սամվելը ոչինչ չորսաց, բայց նա պատահմամբ որսաց մի մարդ, որ իրան հարկավոր էր։

Թ

ԱՇՏԻՇԱՏԻ ՎԱՆՔԸ

Տարո՜ն, սրբավայր կրոնի և աստվածապաշտության։ Տարո՜ն, բնագավառ հայոց առավածների և աստվածուհիների։ Ահա՛ կրկիերևաց վեհափառ Արածանին — հայոց սրբազան Գանգեսը։ Յո- թանասուն տարի առաջ այդ գետի ափերի մոտ դեռ ազատ, համարձակ արածում էին սպիտակ արջառները, որ նվիրված էին Անահտա տաճարին։ Յոթանասուն տարի առաջ այդ գետի ափերի մոտ դեռ զբոսնում էին հայոց դիցուհու եղջերուները, որոնց պարանոցները զարդարած էին ոսկյա օղամանյակներով։ Այդ գետի ափերի մոտ մի ժամանակ տեսավ նրանց Լուկուլլոս հռովմայեցին և սքանչացավ։

Սամվելի աչքի առջևն էր այդ գետը։ Սամվելն անցնում էր Քարքեի վրայով։ Դեռ վաղեմի դիցանվեր անտառները հովանավորում էին այդ լեռան գեղեցիկ բարձրավանդակները։ Եվ Սամ- վելի տխուր հիշողությունները թռչում էին դեպի անցյալը, դեպի ոչ այնքան հեռավոր անցյալը։ Այդ անտառների մթության մեջ, այդ սքանչելի բարձրավանդակների վրա, կանգնած էին հայոց Հաշտից տաճարները: Այնտեղ Հայաստանը հաշտության զոհեր էր մատուցանում յուր աստկածներին։ Կարծես Սամվելը հենց այդ րոպեում տեսնում էր «Վիշապաքաղ» Վահագնի տաճարը — քաջության աստծո տաճարը, որ լցված էր հայոց թագավորների