Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/80

Այս էջը սրբագրված է

համար, խաբեությամբ հրավիրեց Արշակին Տիզբոն և աքսորեց Անհուշ բերդում։

— Ես Շապուհի վարմունքը` թեև անազնիվ, բայց յուր պե¬ տության շահերի կետից` շատ խելացի եմ համարում,— խոսեց Մեսրոպը։— Պարսից այդ երկարակյաց թագավորը հայոց չորս թագավորներ է փորձել — Տրդատին, Խոսրովին, Տիրանին, Արշա¬ կին,— և նրա մոտ յոթանասուն տարվա փորձը բավական էր նրան համոզելու համար, որ հայերի Կ. Պոլսի կայսրների հետ ունեցած մտերմության գլխավոր կապը նախ քրիստոնեական կրոնն է և ապա բյուզանդական կրթությունը։ Այժմ նա աշխատում է այդ կապը խզել, ոչնչացնելով թե կրոնը, և թե հունաց լեզուն ու դպրությունը, որ տիրապետում են մեր եկեղեցիներում, մեր վանքերում և մեր դպրոցներում։ Եվ Հայաստանը յուր պետության հետ ի մի ձուլելու համար, նա ցանկանում է տարածել յուր կրոնը, յուր լեզուն և յուր դպրությունը։ Եվ այդ մտքով նա հրահանգ է տվել Մերուժանին` ոչնչացնել հունաց գրքերը, արգելել հունաց լեզվի ուսումը և հայերին ստիպել պարսկերեն սովորելու։ Եվ Մերուժանը մեր կրթության համար բերում է յուր հետ մոգերի մի ամբողջ քարավան։

— Այդ բոլորը մենք գիտենք, Մեսրոպ,— ընդհատեց Սահակը։ — իզուր ժամավաճառ ես լինում։

— Բայց պետք է և այն գիտենալ, որ այդ դժբախտություն- ներից և ոչ մեկը մեզ հետ չէր պատահի, եթե մենք այնքան օտա¬ րամոլ չլինեինք, և եթե մենք հետևած չլինեինք ոչ հույնին և ոչ պարսկին։ Հետևելով մեկին, մենք մյուսի փակված աչքերը բաց արինք։ Նա էլ սկսեց իրանը պահանջել։ Մենք այն ժամանակ կատարեցինք ամենամեծ սխալը, երբ մեր կրթության հիմքը դրե¬ ցինք օտար, անհարազատ հողի վրա։ Պարսիկը կհամբերեր մեզ, եթե մենք մեր մայրենի լեզվով կատարեինք մեր պաշտամունքները, և մեր մայրենի լեզվով կառավարեինք մեր դպրոցները։ Բшյց նա բյուզանդականին համբերել չէ կարող, որովհետև դա վնասում է նրա քաղաքական շահերին...

Նա կանգ առեց և րոպեական հանգստությունից հետո շարունակեց.

— Մեր վարժապետները եղան հույները և ասորիները։ Քրիստոնեությունը յուր հետ մտցրեց մեր աշխարհում հույն և ասորի կղերի մի ահագին բազմություն։ Այդ բյուզանդական քաղաքակրթության կարապետները իրանց լեզուն և իրանց դրությունը տարածեցին