Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/9

Այս էջը հաստատված է

և մեդացիների կյանքից, իհարկե, զանազանելով, ինչ որ ազգային առանձնահատկություն է և ինչ որ օտարամուտ է։

Հայոց կյանքի և սովորությունների վրա ոչ սակավ ազդեցություն են գործել և այն մեծ գաղթականությունները, որ հին դարերում կա՛մ ինքնակամ եկել են և կա՛մ իբրև գերի բերվել են Հայաստան։ Դրանցից մեծ տեղ են բռնել քաղդեացիք, ասորեստանցիք, պարթևները, հնդիկները, ճենացիք և հրեաները։ Ես ի նկատի եմ ունեցել և դրանց սովորությունները։

Այդ բոլորը բացատրված է առանձին ծանոթություններով, որ կցված է գրքիս վերջում։

«Դավիթ Բեկից» և «Պարույր Հայկազնից» հետո, «Սամվելը» իմ երրորդ պատմական գրական փորձն է։ Այդ վեպի նյութը առնված է մեր պատմության Դ-րդ դարու անցքերից։

ՐԱՖՖԻ